Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին հիշեցրել է, որ ոչ ոք իրավունք չունի այս կամ այն կառավարությանը հռչակել օրինական կամ անօրինական:
«Պարոն Քերի, ոչ ոք, աշխարհում ոչ ոք իրավունք չունի Սիրիայի կառավարությանը կամ նախագահին հռչակել օրինական կամ ոչ՝ բացի ժողովրդից»,- ասել է Մուալեմը սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովին:
Նա կրկին ընդգծել է, որ սիրիացի ժողովուրդը իրավունք ունի վճռել իր ճակատագիրը և ընտրել իր կառավարությանը:








































