Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընդդիմադիրների և իրավապահ մարմինների միջև բախումների ժամանակ հրազենային վնասվածքի հետևանքով զոհված՝ Դնեպրոպետրովսկի շրջանի բնակիչ Սերգեյ Նիգոյանը 2013թ. Դնեպրոձերժինսկիի մետալուրգիական քոլեջում մասնակցել է ուսանողների շրջանում տեղի ունեցած ծանրամարտի մրցումներին:
Ինչպես հաղորդում է sobitie.com.ua-ն, Սերգեյ Նիգոյանն այդ ժամանակ կատարել է 15 հրում:
«Պարապմունքներին ես արել եմ նաև 40 հրում: Ուղղակի այժմ տրամադրված չէի պայքարի»,- ասել է Նիգոյանը և նշել, որ ծանրամարտով սկսել է զբաղվել 2012թ., իսկ ընդհանրապես զբաղվում է կարատեով:
Նիգոյանը նշել էր, որ ցանկանում է նմանվել իր կուռքին՝ աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին:







































