Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան բարձր է գնահատել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասնագիտական գիտելիքները:
Իսպանացին վստահ է, որ գերմանական ակումբը Գվարդիոլայի գլխավորությամբ մեծ հաջողությունների է հասնելու:
«Գվարդիոլան ցանկանում է, որ «Բավարիա»-ն վերահսկի հանդիպման ընթացքը: Դա անում է նաև «Բարսելոնա»-ն: Նա ձգտում է մրցակցի նկատմամբ թվային առավելություն ստանալ:
«Բավարիա»-ն մեծ մարտահրավեր է Գվարդիոլայի համար: Նա չի կրկնօրինակում «Բարսելոնա»-ի խաղաոճը: Մարտահրավեր է այն, երբ մեծ մարզիչն ու մեծ ակումբը համատեղում են ուժերը»,- հայտարարել է Ալկանտարան:







































