Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Պետք է հասնել նրան, որ իշխանությունը փոխի քաղաքականությունը. ԲՀԿ-ական պատգամավոր

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով նախորդ տարում տնտեսության ոլորտում ձեռքբերումներն ու բացթողումները, նշեց, որ ԲՀԿ-ականների քննադատությունը իշխանությանն իրենց խոսքը լսելի դարձնելու և երկիրն այս ճահճային վիճակից դուրս բերելու նպատակ ունի: Նանշեց, որ իրենք անձի հետ խնդիր չունեն, ուղղակի պնդում են, որ եթե իրենք կառավարեին, այլ կերպ կանեին:

«Մեկ քաղաքական ուժ չի կարող իր վրա վերցնել այս ճահճից դուրս բերելու քաղաքականությունը: Մեզ պետք է շատ լսեն: Մենք վարվող քաղաքականությանը դեմ ենք, այս վիճակից դուրս գալու համար լայն քաղաքական և հանրային համախմբում է պետք: Իշխանափոխության պահանջն ինքնանպատակ չդարձնենք: Ի՞նչ երաշխիքներ կան… ո՞վ է գալու իշխանության: Կոնսոլիդացիա է պետք, լայն. մեկ քաղաքական ուժ չի կարող խնդիրները լուծել: Ծանրակշիռ, հավասարակշիռ կեցվածքով, ճիշտ գնահատելով բոլոր ուժերը՝ պետք է հասնենք մի կետի, որտեղ այդ ամենը տեղի կունենա, ոչ թե ասենք՝ իշխանափոխություն, ու վերջ»,- ասաց նա:

Մելքումյանի խոսքով՝ քայլ-քայլ պետք է աշխատել, հասնել նրան, որ իշխանությունը փոխի քաղաքականությունը, իրենց շատ լսի, քննարկումներ անեն: Նրա խոսքով՝ դա հաց կամ տորթ թխելու տեխնոլոգիա չէ, ոչ էլ բաղադրատոմս, որ տան. պետք է կարողանալ այնպես աշխատել, մասնագիտական և քաղաքական աշխատանքն այնպես համախմբվի, բնականորեն, որ իշխանությունը հաշվի նստի: Սակայն մինչ այդ պետք է ճանապարհ անցնել, որ բերելու է այդ հանգուցալուծմանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ կուտակային համակարգի և գազի գնի դեմ մարդկանց դժգոհությունների ալիքին, նշեց, որ շատ անբնական կլիներ, եթե այդ պայքարը չլիներ. այստեղ արհեստական ոչինչ չկա: «Ապատիա կա, այս մթնոլորտը մենք պետք է միասին հաղթահարենք, դրա համար հանրության և քաղաքական ուժերի մոբիլիզացիա է պետք: Մենք դեռ ժամանակին պարտադիր կուտակայինի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով նշել ենք, որ մտահոգություն ենք տեսնում, պատասխանը եղել է, որ 2014-ին է նախատեսվում, մինչ այդ կքննարկվի: Բացի դրանից՝ ենթադրվում էր, որ այդ շրջանում արդեն հաղթահարված կլինեին տնտեսական ճգնաժամի հետևանքները»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ կադրային փոփոխությունները ստեղծված իրավիճակից ելք լինել չեն կարող, պետք է իրավիճակ փոխվի: Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն պատահական չէ, որ դուրս եկավ կոալիցիայից. պետք է քաղաքական որոշումների վրա ունենալ ազդեցություն կամ մաս՝ իրական ազդեցության, իսկ իրավիճակի փոփոխության արդյունքում լինի այդ լայն համախմբումը, որտեղ նոր խաղի կանոններ կգործեն:

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն կսատարի՞ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ քաղաքականություն վերադառնալու պարագայում, պատգամավորը պատասխանեց. «Էս որ թիվն է… Տեսեք, մենք մինչև 2018-ն ինչքան ժամանակ ունենք: «Եթե»-ներով քաղաքականություն չեն անում, այսօր ամիսներով են գնում չափման գործիքները: Մինչև այդ չենք սպասելու էլի, ինտենսիվ պետք է աշխատել, այս վիճակը չենք կարող շարունակել:

Ես՝ որպես քաղաքական գործիչ, չեմ թաքցնում իմ զորակցությունը, կարխում եմ, որ նա բավական ծանրակշիռ պետական գործիչ է, որ բավական արդյունավետ կառավարել է: Իդեալական չի եղել, այո, բայց կամային գործիչ է եղել: Վերադառնալ թե ոչ՝ ինքը պետք է որոշի: Եթե ակտիվացել է, իրավունք ունի. երկրորդ նախագահ է, տեղյակ է բոլոր խնդիրներին, լրիվ արտահայտվելու իրավունք ունի»,- ասաց նա: Մելքումյանի խոսքով՝ գուցե Քոչարյանն ավելի վաղ պիտի արտահայտվեր, բայց եթե հիմա է որոշում, դա ինքը ողջունում է, արտահայտում իր համակրանքը:

ԲՀԿ վարած քաղաքականության մեջ պատգամավորը հակասականություն չի տեսնում, նշում է, որ ԲՀԿ-ն ունի իր ռազմավարական ծրագրերը և տակտիկական քայլերը: Իրենք խոսում են արդյունավետ կառավարման, իրավիճակի բարելավման մասին, բայց դա չի նշանակում, որ պիտի հայհոյեն, ավելին՝ ըստ պատգամավորի, որքան մարդու կշիռը բարձր է, այնքան նրա խոսքը հավասարակշիռ է:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ Մելքումյանի, ի պաշտոնե պարտավոր է մասնակցել մի շարք միջոցառումների, և նա իր պարտականությունները պատվով կատարում է, ուստի այստեղ պետք չէ ինչ-որ ենթատեքստեր փնտրել: «Ես մարդկային հարաբերությունները չեմ կապում քաղաքականությանը, մենք լավին լավ ենք ասում, վատին՝ վատ: Հիմա եթե ես սոցիալական վիճակը քննադատում եմ, ուրեմն թշնամա՞նք եմ արտահայտում: Ոչ: Եկեք էդ մակարդակի չբերենք հարցը, հա՞: Կենացը ինչ խնդիր է, որ մեկնաբանեմ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում