Լոնդոնյան Daily Telegraph թերթի գլխավոր խմբագիր Թոնի Գալահերը անսպասելիորեն ազատվել է պաշտոնից, որը նա զբաղեցրել է վերջին 3 տարիներին: Պարբերականում նշել են, որ ներկայումս թերթը գտնվում է վերակազմավորման փուլում, ինչը մեդիաշուկայում պետք է բարձրացնի նրա մրցունակությունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Ի տարբերություն մրցակիցների՝ Telegraph-ը եկամտաբեր է մնում, սակայն մեզ համար ավելի ու ավելի բարդ է ապահովել տպաքանակը (անհրաժեշտ մակարդակի վրա) և գովազդներից ստացված շահույթը: Մենք պետք է արագությամբ հարմարվենք նոր՝ թվայնացված աշխարհին, որում ապրում են մեր հաճախորդները»,- ասել է օրաթերթի հրատարակիչ՝ Telegraph Media Group-ի ղեկավար Մերդոկ Մաքլենանը:
Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնակատար է նշանակվել Քրիս Էվանսը:








































