Friday, 26 06 2026
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

«Առանց Քոչարյան այսօր ոչ մի քաղաքական ուժ չի կարողանա ազգին ազատել այս իշխանությունից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միություններիֆորումի խորհրդի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետին քննադատող առաջին հարցազրույցից հետո կարծիք էիք հայտնել, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե այս կերպ նա քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացնում: Համենայն դեպս նշել էիք, որ մեկ հարցազրույցով նման տպավորություն չեք ստացել: Հետևելով շարունակական և փոխադարձ մեղադրանքներին՝ ի՞նչ կասեք:

– Իմ կարծիքը մնում է անփոփոխ, քանի որ լրացուցիչ տեղեկություններ կամ ավելի կոնկրետ քայլեր մենք չենք տեսնում: Այսինքն` հայտարարեցի, որ Ռոբերտ Քոչարյանը էմոցիոնալ արձագանք է տվել վարչապետի կողմից բարձրացրած հարցերին, և կսպասենք շարունակությանը, որպեսզի կարողանանք հետագա ընթացքին և շարունակությանը տիրապետել: Այսօր տեսնում ենք այն, ինչ կատարվեց նրա երկրորդ պատասխանը տալու արդյունքում՝ հրահրվեցին բոլոր ՀՀԿ-ականները, որեպսզի նրան պատասխանեն, ակնհայտորեն հրահրվեցին Սերժ Սարգսյանի կողմից, սակայն պատասխաններ հնչեցին միայն որոշ ՀՀԿ-ականների կողմից, որոնք ժողովրդի մեջ ոչ միայն քաշ չունեն, այլև բացառիկ վարկաբեկված են, և նրանց ամեն մի քայլը ոչ մի դրական արդյունք չի բերում Սերժ Սարգսյանի համար: Իսկ ավելի լուրջ ՀՀԿ-ականները, որոնց ես «ծերակույտ» եմ անվանում՝ զգուշացան, և նրանց մեջ ամբոխը երկու մասի բաժանվեց: Մի մասը վայրահաչեց, մյուս մասն իր զգուշավորությունը պահեց: Ընդհանուր արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր է իր վերջնական խոսքը ասել, եթե իր առաջին քայլը զգացմունքային պատասխան տալն էր, տեղին ու անհրաժեշտ պատասխան՝ ես կասեի, ապա հիմա երևի թե նա պարտավոր է իր վրա վերցնել այդ ծանրությունը և դառնալ Սերժ Սարգսյանի համար լուրջ ախոյան և մարտահրավեր իջեցնել քաղաքական շուկա: Սա իմ անձնական կարծիքն է: Առանց Քոչարյանի մասնակցության՝ այսօր, այս պահին չկա որևէ մի ուժ, որ կարողանա ազգին ազատել այս իշխանությունից, այսինքն կատարել այն իշխանափոխությունը, որը ֆորումը սեպտեմբեր ամսին հայտարարեց, թե անհրաժեշտ է, և սկսեց պրպտել, թե ինչ ուժեր, ինչ պոտենցիալ կա մեր ազգի քաղաքական տնտեսական դաշտում՝ իշխանափոխություն անելու համար: Մենք պարզեցինք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը անում է ամեն ինչ, որ բնում խեղդի ցանկացած այդպիսի ուժի ծնում: Եվ, այնուամենայնիվ, հույսներս չենք կտրում, որ քաղաքական դաշտը կհամախմբի և վերջնագիր կներկայացնի գործող իշխանությանը: Մենք մեր աշխատանքի ընթացքում ուսումնասիրեցինք բոլոր հնարավորություները և, իմ խորին համոզմամբ, ամենամեծ ուժը, որը կարող է իր շուրջը համախմբել, մնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կարծում եք՝ մինչև մյուս նախագահական ընտրությունները հասարակությունը կսպասի՞, թե՞ Քոչարյանը կարող է ֆորս-մաժորների ձգտել և արտահերթ զարգացումների գործընթաց սկսել:

– Ոչ , ես դա չեմ տեսնում, ես ինքս ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծելուն խիստ դեմ եմ: Նախագահական ընտրություններ շատ դժվար է պատկերացնել այս իրավիճակում, սակայն այն, որ կարելի է այնպես ուժեղանալ և այնպես չորս կողմը բոլոր առողջ ուժերին համախմբել, որ Սերժ Սարգսյանին վերջնագիր ներկայացվի՝ առանց ցնցումների և առանց արյան՝ վարչակազմի փոփոխության պահանջով, միանշանակ է: Ենթադրենք, որ ընդդիմադիր ուժերը ևս մեկ տարի սպասեցին: Ի՞նչ կկատարվի այս ընթացքում, երբ մարդիկ ևս մեկ տարի փորձեն իշխանություններին ժամանակ տալ. Հայաստանը անասելի կդատարկվի: Այսօր արդեն տնտեսությունը հիմնահատակ փլուզվում է, հուսահատությունը տիրում է բոլորին, ապատիան դարձել է սովորական երևույթ, մտավորականությունը լքել է հայրենիքը և մի փոքր մտավորականներ էլ, որ Հայաստանում են՝ իրենց բներից դուրս չեն գալիս, որովհետև ոչ մի իմաստ չեն տեսնում պայքարելու մեջ: Եվս մեկ այսպիսի տարի գլորե՞նք, լավ: Ռոբերտ Քոչարյանը 2012 թվականի վերջին չմտավ քաղաքական դաշտ. եթե մտներ՝ հարյուր տոկոսով կհաղթեր: Ցանկացած ուժ, ցանկացած մարդ, ով այդ պահին մարտահրավեր կշպրտեր՝ կշահեր: Չմտան: Ի՞նչ շահեցինք՝ մեկ տարի Հայաստանը ավելի վատ վիճակում հայտնվեց: Գոնե Սերժ Սարգսյանը ինքնակամ հեռանար, կամ գոնե կառավարությունն ազատ արձակեր և դիմեր կարող ուժերին՝ ասելով՝ եկեք կառավարեք , եկեք դուք բարձրագույն, ժամանակակից արհեստավարժ մասնագետներով կառավարեք: Բայց դա հնարավոր է միայն այսօր, որովհետև վաղը արդեն իրավիճակը փրկելն անհնար կլինի: Սփյուռքում և Հայաստանում կան նման մարդիկ, և նրանք պետք է ստեղծեն ժամանակավոր կառավարություն, վերականգնեն տնտեսությունը, շտկեն արտաքին քաղաքականության մեր կատարած ահավոր սխալները և որից հետո իշխանությունը հանձնեն քաղաքական ուժերին: Մենք այս գործընթացի ձևավորման կողմն ենք, և այդ ժամանակահատվածում, ովքեր կկանգնեն իմ այս կոչի օգտին՝ ես կհամագործակցեմ նրանց հետ, կընդունեմ բոլորին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին՝ եթե վերջինս միանալու ցանկություն հանկարծ հայտնի: Մենք դրա վրա ենք աշխատում՝ ստեղծել ժամանակավոր կառավարություն՝ ժամանակակից մասնագետներից բաղկացած: Մի բան, որ ընդունված է բոլոր երկրնում, որտեղ ճգնաժամ է լինում: Իսկ եթե նոր նախագահական ընտրություններ հայտարարվեն ընդամենը մեկ տարի առաջ կեղծված ընտրություններից հետո և նորից երկիր ցնցվի՝ սա ոչ մեկին պետք չէ:

Ակնհայտ է, որ քաղաքականություն վերադառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն տեղական ուժերի, այլև սփյուռքահայության աջակցությունը: Քոչարյանը միշտ աչքի է ընկել իր ռուսաստանամետ դիրքորոշմամբ, և հնարավոր է՝ այնտեղից աջակցություն ստանա, իսկ մնացած երկրների մասին ի՞նչ կասեք՝ հատկապես եվրոպական երկրների:

– Եթե խոսում ենք սփյուռքահայության մասին, ապա իմ պատասխանը շատ հստակ է: Սփյուռքը նույնպես գիտակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը, և ամբողջ սփյուռքահայությունը չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի հետ բարեկամական դաշինքի, սակայն Սփյուռքը այդ հարաբերությունները պատկերացնում է հորիզոնական: Սերժ Սարգսյանը վասալական կերպով Հայաստանը տվեց Ռուսաստանին: Սփյուռքը երազում է, որպեսզի մենք ունենանք նոր կառավարություն, որը նորից կվերականգնի Ռուսաստանի հետ եթե ոչ հավասար ապա գոնե հորիզոնական հարաբերությունները: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, թե ինչպես նրանք կվերաբերվեն, եթե որևէ ռուսամետ մարդ ղեկավարի մեր երկիրը, ապա կասեմ, որ Ռուսաստանին ծախված ավելի մեծ մարդ, քան Սերժ Սարգսյանը՝ դժվարէ գտնել: Իր «խաղատնային» քաղաքականության արդյունքում նա ամբողջովին Հայաստանը ծախել է Ռուսաստանին, քանի որ դա չի արել նորմալ ճանապարհով: Գնալով Ռուսաստանի ցանկություններին դեմ՝ փորձել է նրանցից ավելի շատ բան պոկել, բայց լինելով թույլ կամ ոչ լեգիտիմ՝ հարված է ստացել հենց Պուտինի կողմից: Այսպիսի իրավիճակում բնական է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր վրա այդ առաքելությունը՝ ժողովուրդը նրա մեջքին կկանգնի: Մի անգամ ասել եմ արդեն՝ նա պետք է իր վրա նետված ցեխից մաքրվի, նա Սերժ Սարգսյանին օգնեց դառնալ նախագահ, դրանից առաջ նշանակեց վարչապետ՝ բնական է, որ սրա պատասխանը պետք է տա ժողովրդին՝ ինչ էր սպասում, ինչ ստացվեց: Չէ՞ որ այդ ճանապարհին էր,որ տեղի ուենցավ նաև Մարտի մեկ: Նա պետք է հայտարարի, թե Մարտի մեկին ինչ դերակատարություն է ունեցել: Նոր նախագահ էր և հին վարչապետ Սերժ Սարգսյանը, և նա էր ամեն ինչի պատասխանատու այդ օրվանից մինչ այսօր: Չէ՞ որ սա կարելի է շատ հստակ ներկայացնել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը վերջապես պատասխան ստանա ու հանգստանա, այնուհետև Ռոբերտ Քոչարյանը պետք է ներկայացնի այն ամեն լավը, որ ինքն արել է տնտեսության մեջ, և բացթողումները, ազնվորեն պետք ասի, որ օլիգարխիային չկարողացավ կոտրել, թույլ տրվեցին նաև այլ սխալներ, սակայն կատարվեց նաև հսկայական դրական աշխատանք՝ տնտեսությունը երկնիշ թվով աճ ապրեց: Այսինքն լավն ու վատը դնել սեղանին ու ասել, այս վատը իմ մոտ եղել է, մենք իդեալական չենք , բայց հսկայածավալ դրականը տեսեք նախ: Պետք է ուժ ունենալ և ամենը հրամցնել, մանավանդ որ նրա արած լավը այնքան շատ է, որ մարդիկ պետք է կույր լինեն չտեսնելու համար:

– Եվ այդ դեպքում կվայելի Հայաստանի և Սփյուռքի աջակցությունը՞:

– Անկասկած, ես չեմ ուզում Քոչարյանի վրա կանգ առնել, որովհետև չգիտեմ նրա պլանները, բայց ցանկացած ուժ, որ կտապալի այսօրվա իշխանություններին և կփրկի երկրին դուրս գալու այս իրավիճակից, անկասկած՝ եվրոպահայության, աշխարհի հայության փրկիչը կհռչակվի: Եվ մենք մեր վրա կվերցնենք այս գործընթացի զարգացումը, որպեսզի եվրոպական երկրներում այդ ուժին ճիշտ ընկալեն: Մենք դա պատրաստ ենք անել: Այլ ճանապարհ, քան ազատել երկիրն այս վարչախմբից և ստեղծել նոր՝ արհեստավարժներից, լավագույն մասնագետներից բաղկացած կառավարություն ու վերածնել տնտեսությունը, ես չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում