«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն վերջերս տուգանվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից։ ՍՊԸ-ի տնօրեն Վալերիկ Սարիկյանը Հայաստան է ներմուծել 2124 կգ ապրանք, սակայն մաքսային մարմնին անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ սահմանված ժամանակում չի ներկայացրել։ Արդյունքում ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով։
Հավելենք, որ «Էլիտ Շանթ»-ը պատկանում է Վարշամ Ղարիբյանին, որը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է։ Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ կարծես թե Աղվան Հովսեփյանի ազդեցիկ զանգերը սկսել են կորցնել իրենց ուժը, և ՊԵԿ-ը հանդգնել է տուգանել Վարշամ Ղարիբյանին։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի, երբ արդեն ձևավորվի քննչական մարմինը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում









































