Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին լրտեսության մեջ մեղադրելու գործով դատական լսումները կսկսվեն փետրվարի 16-ին:
Ինչպես հաղորդում է «Ալ-Ահրամ» ինտերնետ-պորտալը՝ մեղադրյալների աթոռին կհայտնվեն նաև իսլամիստ 30 առաջնորդներ, ովքեր մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության և ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Հունվարի 19-ինՄուրսիի և «Մուսուլման-եղբայրներ»-ի 25 ներկայացուցիչների հանդեպ հարուցված քրեական գործը դատարան է հանձնվել: Երկրի նախկին իշխանությունների ներկայացուցիչները մեղադրվում են դատական իշխանություններին վիրավորելու, դատական մարմինների վրա ճնշումներ գործադրելու, հասարակական կարծիքը աղավաղելու մեջ: Մեղադրյալների ցուցակում են խորհրդարանի նախկին ղեկավար Մուհամմեդ Ալ-Կատատնին և մի քանի նախկին պատգամավորներ, ինչպես նաև Խորհրդատվական խորհրդի անդամներ:
Դատական այս գործընթացը նախկին նախագահի դեմ հարուցված գործերից արդեն չորրորդն է, հիշեցնում է ИТАР-ТАСС-ը:





































