Արևմտյան հատուկ ծառայությունները Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին կասկածում են ահաբեկիչներին ֆինանսավորելու և բարդ երկակի խաղի համար: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph բրիտանական թերթը՝ վկայակոչելով հետախուզության իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումները ֆինանսավորում են ստացել իրենց վերահսկողության տակ գտնվող հանքավայրերից իշխող վարչակարգին նավթ և գազ վաճառելու շնորհիվ:
Սիրիացի ապստամբները ևս պնդում են, որ վարչակարգը միտումնավոր կերպով ազատ է արձակել ձերբակալված գրոհայիններին, որպեսզի համոզի Արևմուտքին, որ Սիրիայում իշխող վարչակարգի դեմ պատերազմ են սկսել ծայրահեղ իսլամիստները:
Հետախուզության անանուն աղբյուրները նաև նշել են, որ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին, որոնք մեկնարկում են չորեքշաբթի Ժնևում, կքննարկվեն ոչ թե Ալ-Ասադին տապալելու հավանականությունը, այլ համագործակցությունը վերջինիս հետ «ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի հարցով»:
«Ահաբեկչության դեմ պայքարելու Ալ-Ասադի խոսոտումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծավորություն»,-ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ նախագահը խոսում է գորհայինների հանդեպ տարած իր հաղթանակների մասին, նրա վարչակարգը շահավետ առաջարկներ է անում:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Սիրիայի իշխանությունները վերոնշյալ խմբավորումների հետ ակտիվորեն համագործակցում են 2013թ. գարնանից:








































