Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

««Նոր»-երի համար ցանկալի կլինի Քոչարյանը, բայց նրա համար սա կարող է դառնալ քաղաքական salto mortale»

ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքական վերլուծաբան Արման Մելիքյանն օրեր առաջ իր գրառումներից մեկում տեսակետ էր հայտնել, թե Հայաստանում կա նոր որակի ընդդիմության ձևավորման հնարավորություն, և որ այդ նոր որակի ընդդիմության առաջնորդը կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Առաջին լրատվական»-ը պարոն Մելիքյանից հետաքրքրվեց, թե հաշվի առնելով Քոչարյանի վերջին հարցազրույցները և արձագանքները, ի՞նչ է կարծում՝ նրա վերադարձը քաղաքականություն որքանո՞վ ընկալելի կլինի հասարակության համար, չէ՞ որ նրա անվան հետ բազմաթիվ ոճրագործություններ են կապվում՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1… Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Ա․ Մելքիյանն ասաց․ «Երբ ասում եմ, որ խորհրդարանում ձևավորվում է նոր որակի ընդդիմություն, ես ամենևին էլ նկատի չունեմ, որ այդ «նոր» ընդդիմությունն ավելի բարձր քաղաքական, բարոյական կամ մասնագիտական որակներ ունի, քան այն ընդդիմությունը, որն իր գործունեությունը կազմակերպում էր Ազատության հրապարակում՝ փորձելով հենվել համակիր քաղաքացիների զանգվածի աջակցության վրա: Այս «նոր» ընդդիմության առանձնահատկությունն այն է, որ վերջինս գոյացել է իշխանական ճամբարի կիսման ճանապարհով և կոչված է չեզոքացնել փողոցային ընդդիմության ազդեցությունը նախ՝ խորհրդարանում (այս մի խնդիրն արդեն իսկ լուծված կարող ենք համարել), իսկ այժմ նաև՝ Ազատության հրապարակում»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս կարգի «նոր» ընդդիմությունն ընդհանուր առաջնորդի կարիք ունի, քանի որ ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ «Բարգավաճ Հայաստանը» իրենց միջից համապատասխան առաջնորդի թեկնածություն առաջադրել չեն կարող․ «Չկա մի այնպիսի քաղաքական գործիչ իրենց շարքերում, որն այսօր երկուստեք ընդունելի լինի նրանց համար և բավարար չափով ազդեցիկ լինի նաև իշխանական կոալիցիայի կուսակցական զանգվածի համար: Պակաս կարևոր չէ նաև պաշտոնական իշխանության ղեկավարի և այս «նոր» ընդդիմության հավանական առաջնորդի ծագումնաբանական նույնականությունը: Ես կարծում եմ, որ «նոր»-երի համար ցանկալի կլինի պարոն Քոչարյանի առաջնորդությունը: Այլ հարց է, որ վերջինիս համար սա կարող է որոշակի առումով քաղաքական salto mortale դառնալ՝ մի գործողություն, որի ռիսկերի գնահատումը շատ դժվար է ու անբարենպաստ, ելքի հնարավորությունները՝ շատ մեծ»:

Մելիքյանն ընդգծեց, որ հասարակության համար այսօրինակ շրջադարձն ընդունելի դարձնելու նպատակով կարող են կիրառվել արդեն իսկ փորձված գործիքներ, որոնք կօգնեն մեղմելու Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հանրության մի զգալի հատվածի ունեցած բացասական վերաբերմունքը․ «Այդպիսի գործիքներից կարող է լինել և գաղութացման դեմ ակտիվ պայքարի, և նյութական վիճակի արագ բարելավման վերաբերյալ խոստումներն ու այդ խոստումները կյանքի կոչելուն ուղղված ակտիվ, առարկայական գործողությունները»:

Իր գրառումներից մեկում նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը տեսակետ էր հայտնել, որ անհրաժեշտ է «Բարգավաճ Հայաստանի» կառավարման ձևի փոփոխության անհրաժեշտություն: Ըստ նրա՝ պետք է նաև կուսակցության առաջնորդի փոփոխություն: Մեր այն հարիցն, թե կարո՞ղ է արդյոք այդ առաջնորդը լինել Ռոբերտ Քոչարյանը, քանի որ որ հենց նրա անունն է կապվում այդ կուսակցության հետ՝ որպես դրա հիմնադիր, բացի այդ՝ հենց «Բարգավաճ Հայաստանն» է նրա պես քննադատության թիրախ ընտրել ՀՀ կառավարությանը:

«ԲՀԿ-ի կառավարման ձևի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքական նոր իրողություններով: Ինչպես ՀՀԿ-ն էր ժամանակին հոժար, որ իրեն առաջնորդներ պատվաստվեն՝ հանձինս նախ՝ Վազգեն Սարգսյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի, այնպես էլ ԲՀԿ-ն կարող է օգտագործվել համանման քաղաքական վիրահատության նպատակով: Ես չեմ տեսնում դրա համար ոչ մի իրական խոչընդոտ: Իմ տպավորությունն այն է, որ պարոն Ծառուկյանն, առհասարակ, երբևէ հակված չի եղել զբաղվել ակտիվ, ինքնուրույն քաղաքական գործունեությամբ, ինչը գործարար մարդու համար միանգամայն բնական է, սակայն արել է հնարավորը, որպեսզի քաղաքական պատվաստման ենթակա կուսակցական մարմինը ակնհայտ ֆիզիկական արատներ չունենա»,- պատասխանեց Արման Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում