Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Նիկոլ Փաշինյանի ընտրությունը. քաղաքականությունը սկսվելու է հետո

Արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» մտավախություն չունի՞, որ ռեյտինգային համակարգի պահպանումը տեղերում կարող է հանգեցնել այն երևույթներին, որ նկատելի էին նախկին ընտրությունների ժամանակ, ասենք՝ թաղային հեղինակությունների ակտիվ մասնակցության, որոշակի ազդեցության՝ ընտրողի կամարտահայտության վրա։ Իհարկե, մտավախություններ կան, սակայն ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը ասում է՝ ապաքաղաքականացման բանաձևը գտել են։ «Ամբողջությամբ չենք կարողանալու խուսափել այդ ազդեցությունից, որովհետև դա ռեյտինգային ընտրակարգի տրամաբանությունն է, ինչից մենք ուզում էինք հեռանալ։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և արդյունքում իսկապես տարածքներում կլինեն թեկնածուներ, ովքեր շեշտը կդնեն իրենց անձի վրա, այլ ոչ թե քաղաքական թիմի, առավել ևս՝ իրենց ծրագրի վրա։ Այնուամենայնիվ, մենք փորձելու ենք այս ընտրությունները վերածել վարչապետի ընտրության, և վարչապետի մեր թեկնածուն, մասնակցելով հանրահավաքներին բոլոր մարզերում, իհարկե կոչ է անելու ընտրել իր քաղաքական թիմին»,- ասել է նա։

ՔՊ-ն իր ունեցած քաղաքական ռեսուրսներից գտել է ամենաարդյունավետը՝ շեշտը դնելով Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա։ Իհարկե, այդ բանաձևը մի փոքր հակասում է խորհրդարանական համակարգի տրամաբանությանը, սակայն այդ մոդելին պատրաստ չէ Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգը։ Խորհրդարանական կառավարումը ենթադրում է ուժեղ կուսակցությունների առկայություն՝ իրենց ինստիտուցիոնալ թիմերով, վարչապետի թեկնածուով ու ծրագրով։ Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկը այս երեք կարևոր բաղադրիչները չունեն։ Կառավարող ՔՊ-ն ունի միայն ուժեղ առաջնորդ, որի վարկանիշի, խարիզմայի վրա էլ կառուցում է իր խաղը, ինչը միանգամայն բնական, օրինաչափ է։

Ամբողջ խնդիրն այն է, որ մեկ անձի հեղինակության, քաղաքական կապիտալի վրա գործընթացը կարող է կազմակերպվել կարճ ժամանակի համար, ասենք՝ սպասարկելով կոնկրետ ընտրական գործընթաց կամ ցիկլ։ Նիկոլ Փաշինյանն արդեն սեփական վարկանիշի, հեղինակության շնորհիվ նպաստել է իր թիմի հաղթանակին Երևանում, հանրապետության այլ խոշոր քաղաքներում, ի վերջո՝ նրա համար մեծամասնություն է ապահովելու նոր խորհրդարանում։ Սակայն դա բավարար չէ կայուն համակարգ, ուժեղ իշխանություն ձևավորելու համար։ Ժամանակի ընթացքում Փաշինյանը պետք է փորձի իր վարկանիշի հենքով ձևավորել կենսունակ համակարգ, որն ի վիճակի կլինի ռացիոնալ հարթության վրա լուծում տալ բոլոր այն խնդիրներին, որոնք կուտակվել են երկրի առջև։ Ի վերջո, հեղափոխության բուն առաքելությունը ոչ միայն ու ոչ այնքան հին համակարգի ապամոնտաժումն է, այլ նորի կայացումը, որը որակապես տարբեր է լինելու նախորդից ու որակական զարգացման նախադրյալներ է ստեղծելու։

Նման տեսլականը սկզբունքորեն բացառում է անձնակենտրոն համակարգի ստեղծումը, որը բնույթով ամենառիսկայինն է ու արագ կարող է հայտնվել ֆորս-մաժորային իրավիճակներում՝ երկիրը կանգնեցնելով ճգնաժամային իրավիճակների առաջ։

Մյուս կողմից՝ ինքնին հասկանալի է, որ հեղափոխությանը հաջորդող առաջին ընտրություններում չէինք կարող ակնկալել քաղաքական համակարգի կայացում, կուսակցությունների ու հատկապես ՔՊ-ի ինստիտուցիոնալիզացիա. ի վերջո՝ հեղափոխությունը հաղթեց ոչ թե որևէ կուսակցության կամ քաղաքական ծրագրի շնորհիվ, այլ միանգամայն այլ իրողությունների համատեքստում, որոնք արդյունավետորեն օգտագործվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից։

Խորհրդարանական ըտրություններում գործընթացը չի վերջանում, մեկնարկում է։ Քաղաքական համակարգ, դիսկուրս կարող են կայանալ միայն ընտրություններից հետո, իսկ դեկտեմբեի 9-ին ժողովուրդը տեղամասեր գնալու է նախագահական ընտրությունների տրամաբանությամբ՝ քվե տալով կոնկրետ մարդու, այն թիմին, որը կարժանանա Նիկոլ Փաշինյանի աջակցությանը։ Սա հեղափոխության տրամաբանական հետևանքն է, նաև հետևանքն այն բանի, որ մենք չունենք քաղաքական համակարգ, կուսակցություններ ու հասարակություն, որոնք ադապտացված են խորհրդարանական կառավարմանը, քաղաքականությանը՝ առհասարակ։

Իսկ քաղաքականությունը սկսվելու է ընտրություններից հետո։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում