Միխայել Շումախերի ընտանիքը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, ովքեր աջակցության խոսքեր են հասցեագրել կոմայի մեջ գտնվող ավտոարշավորդին:
«Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր օրերին մեր կողքին էին: Մինչ այժմ հաղորդակցություններ ենք ստանում, որոնց մեջ միայն մեկ ցանկություն է արտահայտվում` երկրպագուները Միխայելին շուտափույթ ապաքինում են մաղթում:
Շնորհակալ ենք: Մենք գիտենք, որ Միխայելը մարտիկ է և չի հանձնվի»,- ավտոարշավորդի պաշտոնական կայքը փոխանցում է նրա ընտանիքի խոսքերը:








































