Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Փարիզում վիրահատվել է և արդեն հունվարի 21-ին կվերսկսի աշխատանքը: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
50-ամյա պորտուգալացի մասնագետին անհանգստացնում էր դաստակի ցավը: Նա ենթարկվել է դաստակի հոդի վիրաբուժական միջամտության:
Տեղեկությունների համաձայն` Մոուրինյոն վնասել է ձեռքը դեռ պատանեկան տարիքում: Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ մարզիչը կոտրվածք է ստացել:







































