Ամերիկացի նկարիչ Մերիլին Սանդերլենդն իր աշխատանքների համար, որպես հիմք, ընտրել է դդումը: Նա դդմի կեղևի վրա կտավներ է ստեղծում, որոնց կարելի է երկար նայել: Նրա սիրելի սյուժեներն են բնապատկերները, ծաղիկները և աշնանային տերևները: Հենց այդ է նրան հուշում հասած դդմի կեղևը:
Մերիլինի գործիքները սահմանափակվում են սուր դանակով և վառող սարքավորումով, իսկ գույնի համար նա լաքեր և որոշ ներկեր է օգտագործում: Նկարչուհին հաճախ է իր աշխատանքները թանկարժեք քարերով, կաշվով, փայլերով, մետաղալարերով լրացնում: Նրա դդումների մեծ մասը կարող են որպես զարդատուփեր կամ ծաղկամաններ օգտագործվել:










































