Լինդսի Լոհանը ցանկանում է Լոնդոն տեղափոխվել. աղջիկը սիրահարվել է տեղի գիշերային կյանքին: Դրանից բացի, նրան դուր է գալիս ազատությունը, նա կարող է գնալ՝ ուր ցանկանում է, իսկ Լոս Անջելեսում դա անհնար է:
Sunday Mirror հրատարակչության աղբյուրն ասում է. «Լինդսին շատ է սիրում գիշերային կյանքը: Նա գրեթե ամեն երեկո ուրախանալու է գնում: Նա զգում է, որ կարող է ավելի ազատ տեղաշարժվել, քան Լոս Անջելեսում: Նա երազել է Նոթինգ-Հիլում ապրել»:
Նախօրեին Լինդսին ընթրել է La Bodega Negra ռեստորանում, որը հարդարված է սեքս-խանութի ոճով:
Հետաքրքիր է՝ լուրեր են պտտվում, որ Բրիտանիայի մայրաքաղաքի ակումբներն ու բարերը վճարում են աղջկան՝ իրենց հաստատություններն այցելելու համար: TMZ պորտալի համաձայն՝ Լոհանի մեկ այցը 5-15 հազար դոլար արժե:







































