Առողջապահության նախարարությունում կարելի է ասել կոռուպցիա չկա: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի խոսքով՝ առողջապահության ոլորտը թերֆինասավորված է:
Ա. Թորոսյանը հավաստիացրեց, որ Հոգեկան առողջության ազգային կենտրոնի տնօրենը իր հովանավարչությամբ չի նշանակվել: «Ես, որպես առողջապահության նախարար, չունեմ ո՛չ ընկեր, ո՛չ հարազատ, և իմ ամբողջ կենսագրությունը դրա ապացույցն է»:
Հարցին, թե հնարավո՞ր էր «Սուրբ Գրիգոր Լուավորիչ» ԲԿ-ում անաղմուկ իրականացնել կադրային փոփոխությունները, նախարարն արձագանքեց, որ հնարավոր էր, և այդպիսի փորձ արվել է, սակայն իր առաջարկն անցնցում չի ընդունվել:
Մանրամասն՝ տեսանյութում: