Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ երկրպագուները չափազանց շատ բան են սպասում կիսապաշտպան Մեսութ Օզիլից: Ֆրանսիացի մասնագետի խոսքերով` Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դեռ երիտասարդ է, և նրա լավագույն տարիները դեռ առջևում են:
«Շատ մարդիկ նրանից հաճախ չափազանց շատ բան են սպասում: Ցանկանում են, որ միայնակ վճռի դրվագի ելքը, բառացիորեն վերցնի գնդակն, ու այն ուղարկի մրցակցի դարպասը: Չեմ ցանկանում նշել, որ Օզիլն ավելի շատ խաղարկող է, քան գոլահար: Անխոս, նա կարող է նաև շատ գոլեր խփել:
Բայց չպետք է քննադատել նրան գոլերի սակավության համար, դա անհիմն է, այլ հարկավոր է աջակցել ու խրախուսել, որպեսզի նա շատ գոլեր խփի: Նա ընդամենը 25 տարեկան է: Նա այժմ գնում է միայն դեպի լավը: Մեսութի լավագույն տարիները դեռ առջևում են»,- Վենգերի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:







































