Իսլամի համալսարանի ուսանող Աբդուլլահ Շոլեխն արդեն վեց տարի փաստացի ապրում է Մուլան Ջամիլա անունով վագրուհու հետ: Էգ վագրի տերը նրան վարձել է կենդանու մասին հոգ տանելու համար, երբ վերջինս ընդամենը երեք ամսական է եղել:
Աբուդալլահը Մուլան Ջամիլային փոխարինել է մորը. նա կերակրել է կենդանուն, սովորեցրել պայքարել և նրա մոտ է քնել:
Ներկա պահին Մուլան Ջամիլան 178 կիլոգրամ է կշռում: Նա օրական 12 կիլոգրամ միս է ուտում: Նրանք Աբդուլլահի հետ նախկինի պես անբաժան են, սակայն հիմա գիշերները կենդանուն ապահովության համար փակի տակ են պահում:








































