Հոլիվուդյան օսկարակիր դերասան և վեց երեխաների հայր Ռոբերտ դե Նիրոն հաջողությամբ փորձում է իրեն ռեժիսորի դերում: Ներկա պահին նա աշխատում է իր հոր մասին փաստագրական ֆիլմի վրա, ով տաղանդավոր նկարիչ է եղել:
«Նա միշտ զբաղվել է այն բանով, ինչին հավատացել է: Եվ նույնիսկ, երբ փոխվել են ժամանակները, և հատկապես մշակույթի աշխարհը, որին նա պատկանում էր, նա շարունակում էր աշխատել այնպես, ինչպես ճիշտ էր համարում: Չնայած իմ ծնողներն ամուսնալուծվել են երբ ես շատ փոքր էի, և ես մորս հետ էի ապրում, հայրս մեր հարևանությամբ էր բնակվում, և մենք հաճախ էինք հանդիպում: Ես շատ ուրախ եմ, որ այն ստուդիան, որտեղ նա աշխատում էր, ես սեփական նախաձեռնությամբ և երեխաներիս ու հարազատներիս հետ խորհրդակցելուց հետո թողել եմ նույն այն տեսքով, որը եղել է նրա մահից հետո՝ 1933 թ.: Այժմ ես այնտեղ ժամանակ առ ժամանակ ցուցադրություններ եմ կազմակերպում և կարող եմ ճշգրտորեն պատմել այդ տաղանդավոր նկարչի կյանքը երեխաներիս և թոռներիս: Դա ինձ համար շատ կարևոր է»,- պատմել է Ռոբերտ դե Նիրոն՝ 7days-ին տված հարցազրույցում:
Դերասանի մայրը նույնպես նկարչուհի է եղել, սակայն որդուն ծնողների տաղանդը չի փոխանցվել: Հայրը մի քանի անգամ փորձել է Ռոբերտին նկարել սովորեցնել, բայց տղան բավականին համբերատար չի եղել:











































