Գերմանիայի կառավարությունը կշարունակի գերմանացի պաշտոնյաների հանդեպ լրտեսությունը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների հետ բանակցությունները: «Բեռլինն ուշադիր կհետևի, որպեսզի Բարաք Օբամայի հայտարարություններն իրականացվեն»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Շտեֆան Զայնբերտը:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը դեռ չի ցրել կասկածներն այն մասին, որ գերմանացի պաշտոնյաների հանդեպ լրտեսումները դադարեցվել են, հաղորդում է Интерфакс-ը:










































