«Մշակույթի նախարարությունը բացասական կարծիք է տվել՝ կապված «Զվարթնոց» օդանավակայանը անվանափոխելու հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ այդ հարցով իրենք ներկայացրել են նաև հիմնավորումներ:
Նրա խոսքով՝ հարցը, սակայն, օրակարգից դեռ հանված չէ, քանի որ կազմակերպելու են հանրային քննարկումներ, որի նախաձեռնությունը, սակայն, մշակույթի նախարարությանը չէ:
Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ընտրություններին ինքը մասնակցելու է ռեյտինգային ընտրակարգով, սակայն կարծում է, որ այդ համակարգը պետք է փոխվի, և խորհրդարանի վերաձևավորումից հետո անպայման պետք է դա լինի օրակարգում. «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մեր ոստիկանությունը կանի ամեն ինչ, որ բոլոր դրսևորումները լինեն օրենքի շրջանակներում»:
Մանրամասները՝ տեսանյութում: