Sunday, 12 05 2024
Միրզոյանն ու Բայրամովը որևէ կոնկրետ պայմանավորվածության չեն հանգել
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

«Դռները բաց են ԱՄՆ-ի համար»․ ամերիկացիները զենք կվաճառե՞ն Ադրբեջանին

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի նախօրեին և հատկապես այցից հետո մամուլում սկսեց ակտիվորեն շրջանառվել այն տեղեկությունը, որ Թրամփի վարչակազմը մտադիր է զենք վաճառել Ադրբեջանին, և ԱՄՆ նախագահի խորհրդականի օրակարգային առաջնահերթ հարցերից մեկը հարավկովկասյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հենց դա է եղել։

Իր այդ նպատակը կյանքի կոչելու համար Թրամփի թիմակիցները ուղիներ են փնտրում շրջանցելու 1992 թ․ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված հայտնի «Ազատության Աջակցության Ակտ»-ի 907-րդ բանաձևը, որով արգելվել է ամերիկյան կառավարությանը որևէ կերպ օժանդակել Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը ղարաբաղյան կոնֆլիկտի բռնկումից հետո շրջափակման մեջ է պահում Հայաստանը։ Հետագայում, իհարկե, Բուշ կրտսերը ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու և ահաբեկչության դեմ պայքարի հիմքով թույլտվություն է ստացել Սենատից 907-րդ բանաձևը շրջանցելու և Ադրբեջանին ահաբեկչության պայքարի շրջանակներում աջակցելու համար։ Այժմ նախագահ Թրամփի վարչակազմն է փորձում տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությունն ամրապնդելու և, հավանաբար, իր երկու հակառակորդներին Հարավային Կովկասում դիմակայելու նպատակով խորացնել իր հարաբերությունները ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի ու Հայաստանի հետ և, իհարկե, նաև ֆինանսական եկամուտներ ստանալ զենք վաճառելու միջոցով։

Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բոլթոնը չհերքեց Վաշինգտոնի այս մտադրությունը, բայց նշեց, թե առայժմ զենք վաճառելու մասով որոշում չի կայացվել։ Իսկ «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Բոլթոնն ասել է, թե իրենք դիտարկում են նաև Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունները և ծրագրում են այնպես դա կազմակերպել, որպեսզի չխախտվեն 907-րդ բանաձևի դրույթները։

Երբ հարցազրուցավարը հարցրել է Թրամփի խորհրդականին, թե անվտանգության առումով որո՞նք են Հարավային Կովկասի երկրների այլընտրանքները այս ռեգիոնի ազդեցիկ խաղացող Ռուսաստանին, Բոլթոնը պատասխանել է, թե այլընտրանքներ շատ կան, և դրանցից մեկը զենքի վաճառքի բնագավառում է։

«Ունենք Կոնգրեսի կողմից հաստատված սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ, բայց կան նաև բացառություններ»,- ասել է Բոլթոնը` ավելացնելով, թե ինքը Հայաստանի վարչապետին ասել է, որ եթե հարցը ռուսական և ամերիկյան զենքի միջև ընտրություն կատարելն է, ապա ամերիկյանն ավելի նախընտրելի է։

Սակայն հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները, երկու երկրների սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում և Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության համակարգում, ինչպես նաև Հայաստանի բավական սուղ ֆինանսական հարաբերությունները՝ քիչ հավանական է, որ Հայաստանը գոնե տեսանելի ապագայում որոշում կայացնի փոխարինել ռուսական զենքը ամերիկյանով կամ թեկուզ պահպանելով համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ փորձի ինչ-որ խմբաքանակի զենք գնել Միացյալ Նահանգներից։ Առավել ևս, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով այս հարցին, հայտարարել է, որ Հայաստանն այս պահի դրությամբ զենք գնելու առաջարկություն չի ստացել Միացյալ Նահանգներից։ Ու թեև զենքի շուկան, ըստ ՊՆ ղեկավարի, բաց շուկա է, և ով որտեղից կարողանում է, ինչ կարողանում է՝ ձեռք է բերում, այնուամենայնիվ, կան որոշակի չափանիշներ՝ զենքի գին, որակ, մատակարարման ժամանակ։ Տոնոյանի ակնարկը, թերևս, այն է, որ ամերիկյան զենքը բավական թանկ է Հայաստանի համար։

Այս տեսանկյունից մեզ ավելի շատ մտահոգում է Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների ռազմական համագործակցության հնարավոր խորացումը։

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թեմային անդրադարձավ Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը՝ ասելով, որ դեռ չափից ավելի վաղ է ասել՝ Միացյալ Նահանգները զենք կվաճառի՞ Հայաստանին կամ Ադրբեջանին, բայց թվում է, թե դա անհնար չէ։

«Թվում է, թե դռները բաց են Միացյալ Նահանգների համար՝ հաշվի առնելով այն, որ դրա միջոցով կարելի է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և ամրապնդել Միացյալ Նահանգների ներկայությունը։ Ու քանի որ չափից ավելի վաղ է ասել՝ Միացյալ Նահանգները զենք կվաճառի Հայաստանին կամ Ադրբեջանին, դժվար է որևէ եզրակացություն անել։ Բայց կան որոշ ցուցիչներ, որոնք ցույց են տալիս, որ դա կարող է տեղի ունենալ»,- մեկնաբանեց վերլուծաբանը։

Ամեն դեպքում Թրամփի վարչակազմի այս մոտեցումը, որը չի բացառում զենքի վաճառք Ղարաբաղյան հակամարտության կողմերին, չի՞ հակասում Միացյալ Նահանգների ավանդական, այսպես ասած՝ արժեքահեն քաղաքականության հիմնարար սկզբունքներին, որովհետև Վաշինգտոնը միշտ խուսափել է գոնե մեր տարածաշրջանի երկրներին հարձակողական զենք մատակարարելուց և դրա համար քննադատել է Ռուսաստանին։ Բայց այժմ թվում է, թե Թրամփի վարչակազմի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում պուտինյան Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականությունից։

Ի պատասխան այս հարցին՝ Սթիվեն Բլանկը նշեց, թե արժեքահեն արտաքին քաղաքականությունը հատուկ չէ Թրամփի արտաքին քաղաքականությանը, որը գործում է բացառապես շահերի հաշվարկի հիման վրա՝ հատկապես այն դեպքում, եթե հնարավոր է փող աշխատել։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում