«Նրանք, ովքեր դիմում են գրել հեղափոխությունից հետո և մասնակցել են մեր քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ ավագանու անդամ, նախարար կամ փոխնախարար, մենք նրանց ընդունել ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՔՊ-ն կարծես վերածվել է ցանցային կուսակցության, և արդեն 150 հոգու ընդունել են կուսակցություն, իսկ 7000-ը սպասում են:
Մեր զրուցակիցը ներկայացրեց, թե ինչ սկզբունքներով են ցանկացողներին անդամագրում կուսակցություն:
Հովիկ Աղազարյանը տեղեկացրեց նաև, որ ինքը մասնակցելու է ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով, և նշեց, թե ինչու էին իրենք ցանկանում, որ ընտրություններն անցկացվեին նոր Ընտրական օրենսգրքով. «Ռեյտինգայինով պահպանվել է թաղային, փողային վտանգը: Թե ինչքանով մեզ կհաջողվի մեր քարոզչությամբ, ինչքանով կհաջողվի օրինապահներին դրա դեմն առնել՝ դա այլ հարց է»:
Հարցին՝ քանի՞ տոկոս եք ակնկալում, որ ՔՊ-ն կհավաքի, Հովիկ Աղազարյանը վստահաբար պատասխանեց. «70 տոկոս»:
Մանրամասները՝ տեսանյութում: