Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով հունվարի 11-ին «Ատլետիկո»-ի դեմ կայացած խաղում վնասվածք էր ստացել, շարք է վերադարձել:
Ինյեստան մարզվում է ամբողջական ծրագրով՝ ընդհանուր խմբի կազմում:
Սպասվում է, որ կիսապաշտպանը կմասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Լևանտե»-ի դեմ առաջիկա խաղին:








































