Նորվեգիայում այսուհետ նամակներն ու ծանրոցները տներով կբաժանի ռոբոտ փոստատարը, փոխանցում է Digital Trends-ը:
Buddy Mobility ընկերության ստեղծած ռոբոտը կսկսի աշխատել Կոնսբերգ քաղաքում, փորձնական ռեժիմով:

Ռոբոտն անվավոր արկղ է հիշեցնում: Այն կարող է տեղաշարժվել 6 կմ/ժ արագությամբ և կարող է օրական շուրջ 100 հասցե սպասարկել:
Եթե փորձը հաջողությամբ պսակվի, նախագիծը կզարգացնեն:










































