Dropbox «ամպային» ծառայությունը 250 մլն դոլար է ստացել BlackRock ներդրումային ընկերությունից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով գործարքին մոտ աղբյուրներին:
Աղբյուրները հայտնում են, որ ներդրումերի մասին պաշտոնապես չի հայտարարվել՝ հավելելով, որ BlackRock-ը ողջ ծառայությունը գնահատում է 10 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ Dropbox-ը հայտարարել է 250 մլն դոլարի չափով ներդրումների ներգրավման մտադրության մասին դեռևս 2013-ի նոյեմբերին: Այն ժամանակ դա գնահատվել էր 8 մլրդ դոլար: Դեռևս 2011-ին Dropbox-ի կապիտալիզացիան կազմել է 4 մլրդ դոլար:
Dropbox-ի հաճախորդների բազան ողջ աշխարհում հաշվվում է ավելի քան 200 մլն մարդ: Ընկերությունն ունի մոտ 400 աշխատող:








































