Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շուրջ խոսակցությունները վերացական են. սոցիոլոգ

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կրկին իշխանության գալու համար ինչ-որ նախապայմաններ են պետք, այսինքն` ընտրություններ: Քանի դեռ ընտրություններ չկան, դա լրիվ վերացական խոսակցություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սոցիոլոգը նշեց, որ մեծ քաղաքականությունը լքած գործիչների վերադարձի փորձեր նախկինում էլ են եղել, ուստի սա այն դեպքը չէ, որ բոլորը զարմանան: «Երկար ժամանակ Կարեն Դեմիրճյանը մեծ քաղաքականության մեջ չէր, բայց հետո էլի վերադարձավ: Մենք նաև վկա էինք` ինչպես առաջին նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը, մոտ տասը տարի փաստորեն չէր միջամտում գործընթացներին, չէր երևում, բայց վերադարձավ մեծ քաղաքականություն: Ուզում եմ ասել` վերադարձի օրինակներ մենք ունեցել ենք, այնպես որ զարմանալի չի լինի, եթե նա ևս վերադառնա»,- ասաց նա:

Անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա հնարավոր ազդեցություններին, որոնց շնորհիվ նախկինների վերադարձը հնարավոր է դառնում, սոցիոլոգը նշեց, որ առաջին հերթին դեր ունի հիասթափությունը ներկա իշխանություններից, հատկապես կառավարության ու վարչապետի գործունեությունից:

«Ես տեսնում եմ հարցումներում, որ դժգոհությունն աճում է, բայց դա ինքնին ինչ-որ պայման չի կարող լինել, ուղղակի դա` բնակչության դժգոհությունը, օտարվածությունը, այն սոցիալական-քաղաքական ֆոնն է, որի վրա իհարկե կարող են նոր քաղաքական ուժեր գալ կամ հին դեմքեր` նոր հոսանքներով, որոշակի իշխանափոխության գործընթացներ կարող են լինել: Համենայնդեպս, ֆոնը կա: Այս իմաստով կարող եմ ասել, որ և՛ հասարակությունն է պատրաստ, և՛ սոցիալական-քաղաքական ֆոնն է առկա»,- ասաց նա:

Հասարակական տրամադրությունների վրա արտաքին ազդեցության հնարավորություններին անդրադառնալով` Պողոսյանը նշեց, որ արտաքին ուժերի ազդեցությունը մշտապես կա: Նա մասնավորեցրեց` նկատի ունի գերտերությունները` Ռուսաստան, Ամերիկա, ԵՄ երկրներ: Հիմնականում այս երեք ուժային կենտրոններն են, որոնք Հայաստանի վրա (և ոչ միայն) ազդեցություն ունեն: Պողոսյանի խոսքով` միշտ այդ ազդեցությունը զգացվել է, հիմա էլ դա լուրջ դերակատարություն կունենա իհարկե: Որքանով է հասարակությունը պատրաստ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին` սոցիոլոգը դժվարացավ ասել, քանի որ դրա համար նոր հարցում անցկացնելու կարիք կա, սակայն մի բան ակնհայտ է` իշխանափոխության սպասելիքը և պահանջը վաղուց կար: Այն, որ ներկայիս իշխանություններից, գործադիրից դժգոհություն կա, նույնպես ակնհայտ է, բայց թե ումից ինչ սպասելիքներ կան (Րաֆֆի Հովհաննիսյան, Քոչարյան թե մեկ այլ անձ)՝ դրա համար նոր հարցում է պետք:

«Որպես կանոն, իհարկե, հասարակությունը նոր ուժի է սպասում, նոր դեմքերի, նոր հայացքների, նոր մոտեցումների, քանի որ հներից որոշակի հոգնածություն ու օտարվածություն կա, ինչպես նաև հիասթափություն: Նոր դեմքերը, նոր քաղաքական գործիչները, իհարկե, ավելի լավ կընդունվեն, սակայն դա մեծապես կախված է նրանից` ովքեր են նորերը և ինչպիսին կլինեն»,- ասաց նա:

Հարցին` արդյոք հասարակական հիշողությունը որոշակի սահմաններ ունի՞, այսինքն` վատ ձևով հեռացած գործիչը որոշ ժամանակ անց կարո՞ղ է գրկաբաց ընդունվել, սոցիոլոգը նորից հիշեցրեց դեպքերը, երբ մեծ քաղաքականություն վերադարձել են մարդիկ, ովքեր ժամանակին շատ վատ ձևով են հեռացել: Նա շեշտեց` նույն Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացան և վերադարձան: Նրանց հետ կապված ևս սոցիալական հիշողություն կար, և չի կարելի ասել, որ այդ հիշողությունը դրական էր, այդուհանդերձ, նրանց վերադարձը բավականին լավ ընդունվեց: Համենայն դեպս` այս երկուսի պարագայում այդպես էր, ուստի Պողոսյանը ոչինչ չբացառեց:

«Որպես կանոն, եթե ներկայիս իշխանություններից դժգոհ են, երբեմն հներին լավ, նույնիսկ ավելի լավ են հիշում, քան նախկինում էր»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում