Sunday, 16 06 2024
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Ինչի՞ց է կազմված IQOS-ի գլանակը․ ուսումնասիրել են ուկրաինացի բլոգերները

https://www.facebook.com/HayPage.Official/videos/696740610694039/

 

Վերջերս IQOS գլանակների պարունակության վերաբերյալ բազմաթիվ վարկածներ են հնչում։ Այդ առումով ուշագրավ է ուկրաինական Vaping Lab յութուբային բլոգ-էջի կողմից իրականացրած փոքրիկ հետազոտությունը։

Տեսանյութի կրճատ տարբերակը հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք բոլոր հետաքրքրասերների ուշադրությանը։ Դե, իսկ եթե տեսանյութեր չեք սիրում, տեքստային տարբերակին կարող եք ծանոթանալ ստորև։

«Բարև։ Իմ անունը Կատյա է, և այսօր մենք միասին կպարզենք, թե ինչից են բաղկացած Ֆիլիպ Մորրիսի կողմից արտադրվող IQOS-ի HEETS գլանակները։ Շատերն են հետաքրքրվում՝ ինչ կա գլանակների ներսում, արդյոք դա իսկապես թութուն է, ինչու ֆիլտրը նման չէ սիգարետի ֆիլտրին և, ընդհանրապես, ինչից է այն պատրաստված։

Գլանակների տուփը բացելուց հետո նկատում ենք, որ գլանակների դասավորությունը նույնն է, ինչ սովորական սիգարետի դեպքում։ Եկեք ընտրենք գլանակներից մեկը և կուսումնասիրենք դրա պարունակությունը։

Եկեք առանձին-առանձին ուսումնասիրենք դետալներից յուրաքանչյուրը. սկսենք թութունից։ Գլանակի ներսում գտնվող թութունը մի քիչ տարբերվում է մեզ բոլորիս ծանոթ այրվող սիգարետի թութունից։ Այն ավելի շուտ նման է բարակ ժապավենների, քան մանրացված թութունի, ինչը վերամշակման հատուկ տեխնոլոգիայի արդյունք է։ Այս դեպքում արտադրողը վերցնում է թութունի տերևները, առանձնացնում դրանց կոթունները, և, եթե ճիշտ եմ հասկանում, հենց դրանք էլ հետագայում օգտագործում սովորական սիգարետներում։ Այնուհետև թութունի տերևները մանրացվում են և թաթախվում բոլորիս կողմից սիրված գլիցերինի մեջ։ Հետագայում ստացված զանգվածը սեղմվում է, ինչի արդյունքում ստացվում են այսպիսի ժապավեններ։

Այս բոլոր քայլերն անհրաժեշտ են, առաջին հերթին, որպեսզի տաքացնող սայրը հեշտությամբ մտնի թութունի մեջ, իսկ գլիցերինն անհրաժեշտ է, որպեսզի տաքացման ընթացքում արտազատվի գոլորշի։ Առանց գլիցերինի մեջ թաթախելու գոլորշի չի արտազատվի։ Բացի այդ, միգուցե նկատել եք, որ թղթի ներքին հատվածում, որի մեջ փաթաթված է գլանակը, կա մետաղական բարակ շերտ, որը ապահովում է թութունի հավասարաչափ տաքացում և տալիս է մեզ անհրաժեշտ համը։

Եկեք թութունի հատվածից անցնենք ֆիլտրին։ Այրվող սիգարետի համեմատ՝ գլանակների ֆիլտրը մի փոքր այլ ֆունկցիա է կատարում։ Քանի որ այստեղ չկա այրման գործընթաց, այրման պրոդուկտները ֆիլտրելու կարիք էլ չի առաջանում։ Ֆիլտրն առաջին հերթին սառեցնում է գոլորշին ու ներքաշում այդ գոլորշու ավելորդ խոնավությունը։ Երրորդ ֆունկցիան ավելի հոգեբանական է, քանի որ ծխողը սովոր է շուրթերի և թութունի միջև ունենալ ֆիլտր կամ մուշտուկ։

Եկեք կառուցվածքային հարցերից անցնենք ավելի հետաքրքրաշարժ թեմաների՝ օրինակ՝ ինչից է բաղկացած տվյալ ֆիլտրը։ Ես շատ տարբեր ենթադրություններ և հետաքրքիր տարբերակներ եմ լսել այս հարցի վերաբերյալ, և, եթե ճիշտ եմ հասկանում, այս ֆիլտրերը նման են այրվող սիգարետում առկա ֆիլտրերին։ Իսկ թե ինչից է պատրաստված այդ հատվածը, գիտեն քչերը։ Եվ այսպես․ իրականում գլանակի տվյալ հատվածը պատրաստված է բիոպոլիմերից՝ շաքարեղեգից կամ եգիպտացորենի օսլայից։

Ենթադրում եմ, որ տվյալ թաղանթը քայքայվում է բնական միջավայրում, և եթե փորձեք այն եռացնել, ապա ամբողջովին կլուծվի ջրում։ Կարող եք ստուգել, եթե չեք հավատում։

Եթե ճիշտ եմ հասկանում, գլանակի հենց այդ հատվածն է պատասխանատու գոլորշու ավելորդ խոնավության ներքաշման  համար։ Օգտագործման ընթացքում այդ հատվածը խոնավանում է՝ միաժամանակ մգանալով և ավելի կարծրանալով։ Մի քանի րոպեից կտեսնեք նաև, թե այս ամենն ինչ տեսք ունի։

Այժմ եկեք ուսումնասիրենք օգտագործված գլանակը և տեսնենք, թե ինչպես են փոխվում մեզ ծանոթ բաղադրիչները օգտագործելուց հետո։

Ահա, մենք տեսնում ենք, որ թութունի հատվածը մգացել է, ֆիլտրերը նույնպես մի փոքր մգացել են, բայց ոչ այնպես, ինչպես այրվող սիգարետի դեպքում։ Ինչ վերաբերվում է ժապավենային ֆիլտրին, հիմա այն, ինչպես տեսնում եք, հեշտ չի բացվում, ու ավելի կարծր է դարձել։

Այժմ Դուք գիտեք, թե ինչից են բաղկացած IQOS գլանակները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում