Սիրիան պատերազմի հետևանքով կրել է ընդհանուր առմամբ 21.6 միլիարդ դոլարի վնաս: Այս մասին հաղորդում է «Ալ-Վատան» սիրիական թերթը՝ վկայակոչելով Սիրիայի փոխվարչապետ Օմար Ղալավանջին:
«Ճգնաժամի սկզբից մինչև 2013թ. վերջը ընդհանուր նյութական վնասը հասել է 3 տրիլիոն 250 միլիարդ սիրիական ֆունտի (21.6 միլիարդ դոլար)»,- ասել է նա ՝ ընդգծելով, որ վնասի չափը մեծանում է օրեցօր:
2013թ. հոկտեմբերին Սիրիայի փոխվարչապետ Վաիլ Ալ-Հալքին Սիրիայի տնտեսության պետական և մասնավոր ոլորտների կրած վնասը գնահատել էր շուրջ 16.5 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական հակամարտությունը սկսվել է 2011թ. մարտին: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում զոհվել է ավելի քան 130 հազար մարդ:








































