2013թ. Չինաստանի բնակչությունը ավելացել է 6.68 միլիոնով՝ հասնելով 1.36 միլիարդի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Չինաստանի վիճակագրական պետական վարչությանը: Մեկ տարվա ընթացքում Չինաստանում ծնվել է 16.4 միլիոն քաղաքացի, մահացել՝ 9.72 միլիոն բնակիչ: Բնական աճը կազմել է 0.49%:
Երկրում տղամարդկանց թիվը հասնում է 697.28 միլիոնի, իսկ կանանց թիվը՝ 663.4 միլիոնի: 2013թ. աշխատունակ անձանց թիվը (16-59 տարեկան) կրճատվել է 2.44 միլիոնով՝ հասնելով 919.54 միլիոնի: 60 տարեկանից մեծ անձանց թիվը գերազանցել է 202.4 միլիոնը (բնակչության 14.9%):
Չինաստանի տնտեսությունում զբաղված անձանց թիվը կազմել է 769.77 միլիոն մարդ, գյուղական բնակավայրերում բնակվողների թիվը կրճատվել է 12.61 միլիոնով՝ հասնելով 629.61 միլիոնի:










































