Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Այսօր Իրանի ու «վեցյակի» ձեռք բերած ժնևյան պայմանավորվածությունները մտնում են ուժի մեջ

Թեհրանի և «վեցյակի» միջև իրանական «միջուկային դոսյեի» կարգավորման շուրջ ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրն այսօր մտնում է ուժի մեջ՝ հայտնում է ITAR-TASS-ը:

Փաստաթուղթը, որը նախատեսված է 6 ամսվա համար, համաձայնեցվել էր նոյեմբերի վերջին՝ Ժնևում տևական և ոչ հեշտ բանակցություններից հետո, նախարարական հանդիպման ժամանակ: Այնուհետև անցկացվել էին փորձագիտական մակարդակով խորհրդակցությունների մի քանի ռաունդներ՝ տեխնիկական մանրամասները համաձայնեցնելու համար:

Համաձայնագիրը նախատեսում է մի շարք քայլեր Թեհրանի կողմից, որոնց կատարումը թույլ կտա վերացնել միջազգային հանրության առաջնահերթ մտահոգություններն ու ուժեղացնել միջազգային վերահսկողությունը Իրանի միջուկային գործունեության վրա:

Թեհրանը պարտավորվել է նախատեսված ժամանակահատվածում դադարեցնել ավելի քան 5 տոկոս ուրանի հարստացումը, կես տարուց ոչնչացնել մինչև 20 տոկոս հարստացված միջուկային նյութերի ողջ պաշարները, դադարեցնել ցանկացած ցենտրիֆուգների տեղադրումը և ուրանի հարստացման նոր կենտրոնների կառուցումը, դադարեցնել նաև պլուտոնիումի ստեղծման ծրագրի զարգացումը: Արևմտյան երկրներն ի պատասխան պետք է թուլացնեն պատժամիջոցները: Միջանկյալ համաձայնագրի գործողության ընթացքում Իրանը կարող է մոտ 7 մլրդ դոլար ստանալ: Իրանական ակտիվների մնացած մասը՝ մոտ 100 մլրդ դոլար, որոնք սառեցված են արտերկրում, ինչպես նախկինում՝ անհասանելի կմնան: Այսպիսով՝ առաջիկա 6 ամիսներն Իրանի համար կլինեն «փորձնական»:

Առաջիկա օրերին ԵՄ-ն կարող է որոշում ընդունել որոշ պատժամիջոցների գործողությունը դադարեցնելու մասին: Բրյուսելում ծրագրում են դա անել այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ից ստացվի հաստատում առ այն, որ Թեհրանը սկսել է կատարել ժնևյան պայմանավորվածությունները: Հենց այս շաբաթ էլ ԱԷՄԳ-ն կներկայացնի իրանական միջուկային ծրագրի ներկայիս վիճակի վերաբերյալ գնահատականը:

Ինչպես հայտնի է դարձել ITAR-TASS-ին , հունվարի 21-ին Ժնևում կհավաքվեն «վեցյակի» ներկայացուցիչները՝ քննարկելու հետագա քայլերն ու գործողությունների համակարգումը: Նախնական տվյալներով՝ հանդիպումը կանցկացվի առանց Իրանի մասնակցության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում