Ամեն տարի՝ նոյեմբերի 1-ին, աշխարհը տոնոմ է Բուսակերների օրը։
«Բուսակեր՝ վեգան» բառը երևան է եկել շնորհիվ Դոնալդ Ուոթսոնի։ Ուոթսոնը այդ բառը ստեղծել է անգլերեն vegetarian բառի առաջին երեք և վերջին երկու տառերի միացությամբ։ Բուսակերները իրենց սննդակարգից ամբողջովին բացառում են կենդանական ծագման սնունդը։
Նրանք հրաժարվում են ոչ միայն մսից և ձկից, այլև կաթից, ձվից և մեղրից։ Բուսակերները կաշվից հագուստ չեն հագնում։ Նրանց համար կարևոր է կենդանիներին սպանդին մասնակից չլինելը։
Հայտնի աստղերից բուսակերներ են Անջելինա Ջոլին, Պամելա Անդերսենը, Փոլ Մակքարտնին և Մադոննան։ Բժիշկները, սակայն, այլ հայացք ունեն բուսակերության վերաբերյալ։ Նրանք պնդում են, որ մսից և կաթնամթերքից ամբողջովին հրաժարվելը լուրջ վնաս է հասցնում մարդու առողջությանը։