Բրիտանացի մոդելը հայտնի է դարձել սոցցանցերում շնորհիվ իր կրունկների լուսանկարների և գումար աշխատելու յուրատեսակ միջոց է գտել՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Այն բանից հետո, երբ 33-ամյա Ռոքսի Սայքսի գործընկերուհին հաճոյախոսություն արեց նրա կրունկների մասին, Ռոքսին որոշեց ցուցադրել այն ողջ աշխարհին և Instagram-ում հատուկ հաշիվ բացեց։ Համացանցում ճանաչում ձեռք բերելուց հետո նա որոշեց վաճառքի հանել սեփական օգտագործած կոշիկները և կեղտոտ գուլպաները։
Մեկ զույգ գուլպան, որ Ռոքսին հագնում է մեկ օր, արժե 20 ֆունտ, իսկ 2 ամիս հագած կոշիկը՝ 200 ֆունտ։ Բրիտանուհին նշել է, որ 4 տարի անց նրա ամսական եկամուտը կազմել է 8 հազար ֆունտ։