Այս պահին Գրուշևսկի փողոցում, որտեղ գտնվում է ՆԳՆ-ի ամբողջ հատուկ տեխնիկան, տրանսպորտային միջոցները կրակի մեջ են, հայտնում է Interfax-ը:
Մասնավորապես, այրվում են «Բոգդան» ավտոբուսներն ու հատուկ տեխնիկան: Ծուխը փակում է «Դինամո» մարզադաշտ տանող մուտքը:
Քարերի տեղատարափը չի դադարում: Ոստիկանությունը վահանները շարել է «կրիայի պես», ուժայինները այլևս կրակով բռնկված մեքենաները հանգցնելու քայլեր չեն ձեռնարկում:
Մարզադաշտի մուտքի մոտով ծխի ամպեր են ձգվում:










































