Սիրիայում հակակառավարական խմբավորումների առաջնորդներից մեկը ելույթ է ունեցել հայտարարությամբ, որը հնարավոր է մեկնաբանել որպես կոչ ուղղված թշնամություն անող ապստամբներին՝ հաշտություն կնքելու:
Աուդիոձայնագրությունը, ենթադրաբար, արվել է «Իրաքի ու Լևանտի իսլամական հանրապետության» խմբավորման ղեկավար Աբու Բաքր Բագդադի կողմից, որը կոչ է անում թշնամի իսլամիստ-սուննիներին հաշտվել ու կենտրոնանալ շիա թշնամիների դեմ պայքարի վրա: Ընդդիմադիր ծայրահեղականներն այդպես են անվանում Բաշար Ասադի վարչակարգը, որը հենվում է ալավիների վրա:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ընդդիմադիրների բախումների հետևանքով մահացել է ավելի քան 1000 մարդ:







































