Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ սկսվել է Պետրոս Ղազարյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի 43-ամյա բնակիչ Պետրոս Ղազարյանը 2013 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 19-ի սահմաններում Արմավիրի մանկավարժական քոլեջի մոտ, իր մորեղբորորդուն պատկանող «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի սրահում բռնություն է գործադրել Արմավիրի մի բնակչուհու նկատմամբ, ապտակներ է հասցրել, սահմանափակել նրա շարժվելու հնարավորությունը և կատարել է բռնի սեքսուալ գործողություն:
Պետրոս Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով:
Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:








































