Thursday, 09 05 2024
Սա տոն է՝ արցունքոտ աչքերով. ժամանկը պատժում է իր պատմությունը մոռացողներին. Սերգեյ Կոպիրկին
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն
Խաչատուրյանը և Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր
ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ
14:30
Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, ես զենք չեմ մատակարարի․ Բայդեն
14:15
Բելառուսը կմիանա Ռուսաստանին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժություններին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին
Մենք գալիս ենք մեր հարցերի պատասխանները ստանալու. Սրբազան
ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
13:15
Նավթի գներն աճել են- 08-05-24
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած երթը մոտենում է Երևանին
Զգացական վայրիվերումների թոհուբոհի մեջ կենսականորեն անհրաժեշտ է, որ ազգովի զգաստ լինենք․ ՌԱԿ հայտարարությունը
Հայերը՝ խորհրդա-ճապոնական պատերազմում (1945 թ.)
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը
Էկոնոմիկայի նախարարը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում
Մեր պարտքն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը․ նախագահ
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին․ Տիգրան Ավինյան
ՀՀ մի շարք մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան
Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթը
Էրդողանի ակնկալիքը Ալմաթիից, եւ Երեւանի ինտրիգը
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ․ Նազելի Բաղդասարյան

Էլեկտրակայան կառուցելու «Ռենկո»-ի ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի բանակցությունները ամենաբարդ թեմաներից մեկն է եղել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաձայնագրի մասին նախագծին, որին գործադիրը հավանություն տվեց:

«Ուզում եմ ասել, որ այս թեման մեր կառավարության ձևավորման օրվանից ամենաակտիվ բանակցվող և ամենաբարդ թեմաներից մեկն էր, և բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական, քաղաքական, տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Այս շրջանակային համաձայնագիրը կնքվել էր ավելի վաղ՝ մեր կառավարության ձևավորումից առաջ՝ 2017 թվականին, և ըստ էության, որոշակի պարտավորություններ կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունն արդեն ստանձնել էր: Առաջին հարցը, որ քննարկվել է, հետևյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի՞ նոր գազատուրբինային կայանի: Այս հարցի պատասխանը դրական էր, միանշանակ, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը: Համենայն դեպս, ես այլ առարկություն այդ թեմայի վերաբերյալ չեմ լսել»,Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հաջորդ խնդիրը գնի հետ կապված խնդիրն էր: «Մենք կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է, և բանակցությունների ընթացքում այդ գինը փոփոխության ենթարկվեց, այսինքն՝ նվազեց, և տվյալ դեպքում մենք հասել ենք մի սակագնի, որը ոչ թե նեգատիվ, այլ պոզիտիվ ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա, այսինքն՝ եթե նորմալ ռեժիմով օգտագործում ենք, էլեկտրաէներգիայի սակագնի վրա նոր ծանրաբեռնվածություն չի ավելանա, այլ, ընդհակառակը, թեթևացնող ազդեցություն կունենա: Հաջորդ խնդիրը հետևյալն էր, որ մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ նախկինում սկսված մի քանի ներդրումային ծրագրերի հետ կապված խնդիրներ ունենք: Քաղաքական առումով շատ կարևոր է, որպեսզի մեր գործողությունները սխալ մեկնաբանությունների չարժանանան միջազգային ներդրումային միջավայրում, որովհետև կարող է սխալ տպավորություն ստացվել, թե մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները բոլոր հնարավոր տարբերակներով փակում ենք: Այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար և այս իմաստով նույնպես կարևոր նշանակություն կունենա: Ենթադրում է 1200 նոր աշխատատեղ, ինչը նույնպես կարևոր է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ նրա, Կենտրոնական բանկը խնդիր ուներ պայմանագրի կետերից մեկի վերաբերյալ, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրոք մտահոգիչ կետ էր, և բանակցությունների ընթացքում այդ կետն ընդհանրապես հանվել է պայմանագրից: «Մեր պարագայում, իհարկե, ամենամեծ բանավեճը շարունակում էր մնալ՝ ինչո՞ւ ոչ մրցութային կարգով և ինչո՞ւ բանակցությունների եղանակով: Իհարկե, միշտ էլ նախընտրելի է մրցութային կարգով անել ամեն ինչ, բայց տվյալ դեպքում քանի որ արդեն գոյություն ուներ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորություն, մենք մտածեցինք, որ վերաբանակցման արդյունքներով կարող է ընդունելի լինել նաև այս տարբերակը, մանավանդ որ տարածաշրջանային իրավիճակի վերլուծությունը ցույց տվեց, որ նույն մրցութային տարբերակով Վրաստանում կառուցվել է նմանատիպ էլեկտրակայան, և փաստացի ավելի բարձր սակագին ենք մենք ստացել:

Կարծում եմ՝ հիմա հավանություն տալով՝ մենք կհանձնարարենք Էներգետիկայի նախարարությանը, և այստեղ նաև խնդիր կար, որ որոշակի ժամկետներով կաշկանդված ենք, և ժամկետների մեջ տեղավորվել-չտեղավորվելը նշանակում է, ըստ էության, պայմանագիրը խզել կամ չխզել: Այս ընտրանքը վերջնական կատարելու համար ևս 5-6 օր ժամանակ ունենք, և դա օգտագործենք վերջին նյուանսները ճշգրտելու, վերջին մտահոգությունները փարատելու և քննելու համար: Դրանից հետո, երբ էներգետիկայի նախարարը և փոխվարչապետը ինձ տեղյակ կպահեն, որ քննարկված է, և այդ քննարկումների արդյունքների մասին նույնպես հավելյալ կտեղեկանամ, դրանից հետո՝ իմ հանձնարարականը ստանալուց հետո միայն էներգետիկայի նախարարը կստորագրի այդ համաձայնագիրը: Սա է այս որոշման համատեքստը և պայմանը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում