Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում հայտարարեց, որ ցավում է, քանի որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկը՝ համաներման հոդվածները ընդլայնելու մասին, չի ընդունվել: Այնուհանդերձ, նրա խոսքով, «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու:
Պատգամավորը կրկին անդրադարձավ ցմահների խնդրին:
Մանրամասները՝ տեսանյութում: