Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինտրիգ Աստանայում. Փաշինյանը մասնակցելո՞ւ է Խաչատուրովի ղեկավարած ՀԱՊԿ գագաթնաժողովին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին Փարիզում տեղի ունենալիք Առաջին աշխարհամարտի 100-ամյակի միջոցառմանը Հայաստանից մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այդ միջոցառման շրջանակներում տեղի է ունենալու նաև Պուտին-Թրամփ հանդիպումը, որին շունչը պահած հետևում է ողջ աշխարհը՝ սպառազինության նոր մրցավազքի մտահոգությամբ։

Մենք կառավարությունից հետաքրքրվեցինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի՞ ստացել այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր։ Ասացին․ «Այո, ստացել է, մասնակցության հարցը կորոշվի այսօր-վաղը»։

Իսկ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Օրվա առաջին կեսին ԱԳ նախարարների հավաքն է, երկրորդ կեսին՝ ղեկավարների։ Օրակարգը հայտնի չէ, սակայն, դատելով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների օրերս քննարկած հարցերի շրջանակից, այդ թվում և համատեղ ՀՕՊ համակարգին առնչվող, այդ խնդիրը կքննարկվի նաև անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Սակայն գագաթնաժողովի ինտրիգը, չի բացառվում՝ Խաչատուրովի և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ն ղեկավարել-չղեկավարելու հարցը լինի»,- ասաց փորձագետներից մեկը։ Հարցին՝ Փաշինյանը մասնակցելո՞ւ է Խաչատուրովի ղեկավարած ՀԱՊԿ սամիթին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց․ «Վարչապետի այցերի մասին մենք տեղեկացնում ենք այցից մի քանի օր առաջ՝ հավուր պատշաճի»։ Կառավարությունում գտնում են, որ բացի անվտանգության խնդիրներից, հնարավոր է վերջին վայրկյանին ինչ-որ բան փոխվի նրա աշխատանքային գրաֆիկում, ասենք՝ մեկ այլ պաշտոնյա մեկնի, այդ պատճառով կանխավ չեն տեղեկացնում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում