Thursday, 09 05 2024
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը

Աջ ղեկով մեքենաների մաքսազերծման լուծումը գտնվել է. կբավարարի՞ կողմերին

Վաղը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պետք է հանդես գա հայտարարությամբ, որտեղ պետք է նշվի աջ ղեկով մեքենաների մաքսազերծման արգելքի հետ կապված խնդիրը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է՝ Բագրատաշենի մաքսակետում աջ ղեկով մեքենաների կուտակում է։ Այդ մեքենաների մաքսազերծում չի կատարվում, քանի որ հոկտեմբերի 1-ից արգելվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը։

Թեև տրանսպորտի նախարարությունը դեռ չի որոշել, թե ինչ լուծում է տրվելու խնդրին, սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ որոշումը լինելու է «Ղեկն աջ» նախաձեռնության առաջարկներից մեկը։ Իսկ նախաձեռնության անդամներ ցանկանում են սահմանային անցակետում մեքենայի ղեկը վերասարքավորել ձախ, այդպես ներկրել Հայաստան, ստանալ պետական գրանցում, այսինքն` կատարել մաքսազերծում, այնուհետև ստանալ թույլտվություն, որպեսզի մեքենան վերասարքավորվի աջ ղեկային տեղաբաշխմամբ։

Ըստ էության հենց այս տարբերակն էլ կընտրվի, որին, սակայն, դեմ է ոստիկանությունը։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախարարությունը ոստիկանությունից հարցում է կատարել լուծման այս տարբերակի մասով, ոստիկանությունը սկզբունքորեն դեմ է եղել դրան, բայց հաշվի առնելով ստեղծված վիճակը, հնարավոր է՝ բացառություն արվի։ Իսկ բացառությունը վերաբերելու է միայն Բագրատաշենի մաքսակետում կուտակված մեքենաներին։ Այս տարբերակի ընտրության դեպքում ձախ ղեկի անվան տակ մաքսազերծված աջ ղեկով մեքենաների «վինկոդերը» ֆիքսվելու են ոստիկանությունում, որպեսզի սահմանված ժամկետում կատարվի ղեկի փոփոխություն։

Նշենք, որ, ըստ էության, այս տարբերակն էլ չի գոհացնելու ավտոներկրողներին, քանի որ խնդիրը վերաբերում է ոչ միայն սահմանային անցակետում կուտակված մեքենաներին։ Ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների պնդումների՝ իրենք մոտ 3000 մեքենայի պատվեր են կատարել, իսկ այդ մեքենաները դեռ ճանապարհին են և դրանք տեղ հասնելուն պես, չի բացառվում, որ անցակետում առաջանա նույն իրավիճակը։

Ամեն դեպքում, կընտրվի այս տարբերակը, թե մեկ ուրիշ, անհրաժեշտ է կառավարության առնվազն երկու որոշման փոփոխություն։ Այս կոնտեքստում կառավարության վաղվա նիստում չկա կառավարության որևէ որոշման մեծ փոփոխություն անելու նախագիծ։ Դա, թերևս, կտեղափոխվի հաջորդ շաբաթ։

Խնդրի հետ կապված մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ տրանսպորտի նախարարությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ քննարկումները շարունակվում են և շարունակվելու են նաև վաղը, մինչև վերջնական որոշում կայացնելն ու հայտարարությամբ հանդես գալու պահը։ «Հետևաբար այս պահին որևէ հստակ բան ասել չեմ կարող»,- «Առաջին լրատվական»-ին ասաց փոխնախարար Արմեն Բաբուխանյանը։

Հիշեցնենք, որ Փամբուխչյանը հոկտեմբերի 30-ին ընդունել էր «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել էին նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուներ, որի ժամանակ ևս քննարկվել էր հարցն ու շահագրգիռ կողմերին առաջարկվել քննարկել ու առաջարկել խնդրի լուծման երեք տարբերակ։

Նշենք, որ նախարարության մոտեցումը նախաձեռնության անդամների կողմից բարձրացվող հարցի հետ կապված՝ ամբողջությամբ չեղարկել աջ ղեկով մեքենաների ներկրելու արգելքը, վերջնական է, օրենքը չի չեղարկվելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում