ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ Սահմանադրության փոփոխություններում չկան այնպիսի դրույթներ, ըստ որոնց ԱՄՆ տարածքում ծնված ցանկացած երեխայի անխտիր երկրի քաղաքացիություն պետք է տրամադրվի: Նա նշել է, որ դա անարդար է և երկրին միլիարդավոր դոլարներ է արժենում:
«Այսպես կոչված՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը կդադարեցվի», – Twitter- ում գրել է Թրամփը և հավելել, որ շատ փաստաբաններ համաձայն են իր հետ:
Թրամփը դժգոհել է երկրում գոյություն ունեցող օրենքից, համաձայն որի օտարերկրացիների երեխաները ինքնաբերաբար ԱՄՆ քաղաքացիություն են ստանում:
«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, ուր մարդ գալիս է, երեխա ունենում և երեխան դառնում է երկրի քաղաքացի՝ իր բոլոր առավելություններով: Նման դեպքերում հնարավոր է մարդկանց զրկել քաղաքացիության իրավունքից` առանց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և դրա համար բավարար է միայն իր հրամանը», – ասել է նախագահը:








































