Thursday, 18 06 2026
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը

«Մորթապաշտ դատավորի ձեռքը պետք է բռնել, թաթը մտցնել կոկորդը, որ խեղդվի»

 ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը շարունակում է փաստաբանությամբ զբաղվել: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու շահերի պաշտպանությունն ավարտելուց հետո ևս մեկ գործ է վերցրել իր վարույթ և ներկայում զբաղվում է դրանով:

Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չնայած քիչ է հետաքրքրվում Պալատի կյանքով, բայց գոհ է Պալատի նոր նախագահ Արա Զոհրաբյանի աշխատանքից, որը շուտով կբոլորի իր պաշտոնավարման 100 օրը: Սահակյանի խոսքով՝ մասնավորապես ողջունելի է միջնորդ փաստաբաններին Պալատից մաքրելու գործընթացը, որը բավական բարդ, երկարատև և աշխատատար գործընթաց է:

«Այդ երևույթի դեմ պայքարելը շատ դժվար է: Դրա համար միայն փաստեր են անհրաժեշտ: Եթե մենք իմանանք, որ որևէ մեկը միջնորդությամբ է զբաղվել, բայց չունենանք փաստ, ոչինչ չենք կարող անել՝ փաստեր են անհրաժեշտ: Նաև անհրաժեշտ է, որ ամբողջ համայնքը գիտակցի դրա արատավոր երևույթ լինելը: Այս և մի քանի այլ հարցերի շուրջ  զրուցեցինք Ռուբեն Սահակյանի հետ:

– Պարոն Սահակյան, տարեվերջին Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ արտահերթ զեկույցով՝ հրապարակելով դատական համակարգում առկա կոռուպցիայի սակագները: Զեկույցին արձագանքեց նաև Պալատը: Դուք, որպես Պալատի նախկին նախագահ, կիսո՞ւմ եք Օմբուդսմենի գնահատականները:

– Ես ասում եմ՝ դատական համակարգում սակագներ գոյություն չունեն: Դատական և մի շարք այլ համակարգերում գոյություն ունի կոռուպցիա. դա փաստ է, և ոչ ոք չի կարող ժխտել, բայց սակագին գոյություն չունի, թե՝ այս գործն առաջին ատյանում արժե այսքան, վերաքննիչում՝ այնքան: Բայց ես միշտ ասում եմ, որ ավելի լավ է ես իմանամ, որ այսինչ գործն այսքան արժե, տանեմ այդ գումարը տամ և իմ արդարությանը հասնեմ, ոչ թե գնամ քննիչի մոտ, հետո՝ դատարան, ասեմ, թե այս մարդն անմեղ է, նրան չպետք է կալանավորեիք կամ սխալ մեղադրանք եք առաջադրել, և հանիրավի մերժում ստանամ:

– Բայց դա կաշառք է: Այսինքն՝  դատական համակարգում Դուք կաշառքը ընդունելի՞ եք համարում :

– Դա կաշառք չանվանենք: Գիտեք ինչ, ես չեմ ասում՝ այդպես լիներ: Ասում եմ՝ ավելի լավ կլիներ, որ այդպես լիներ, քան գաղտնի կաշառքի միջոցով:

– Պարոն Սահակյան, Դուք երկար տարիներ համակարգում եք: Օմբուդսմենի նշած սակագները իրականությանը մո՞տ էին, թե՞ բոլորովին այլ թվերի մասին է խոսքը:

– Նախ ասեմ, որ Օմբուդսմենը չէր կարող այդ թվերի մասին տեղեկանալ դատավորների հետ զրույցում: Ո՞ր դատավորը կասի, որ ինքը կաշառք է վերցրել: Կամ՝ ո՞ր փաստաբանը կասի, որ ինքը կաշառք է տվել: Ես համաձայն չեմ Օմբուդսմենի բերած սակագների վերին շեմի հետ: Վերին շեմը, օրինակ, առաջին ատյանում կարող է լինել ոչ թե 50 հազար դոլար, այլ 500 հազար: Դա կախված է նրանից, թե ինչ գործ է: Ոչ մի գործ մյուսին նման չէ, և ատյանն այստեղ կապ չունի:

Օմբուդսմենին սակագների մասին տեղեկություն կարող էր հաղորդել մի դատավոր, որը վերցրել է այդ կաշառքը և դժգոհ է մնացել, որովհետև իրեն հեռացրել են կամ տեղափոխել: Օրինակ՝ մի դատավորի գիտեմ, որը հիմա Հայաստանում չէ և շատ դժգոհ է համակարգից: Բայց երբ Հայաստանում էր և դատավոր էր, փաստաբաններն էին իրենից դժգոհ: Երբ ցանկացավ արտասահմանում հալածյալի կարգավիճակ ստանալ, սկսեց փնովել համակարգը: Համակարգը փնովել պետք չէ, առանց այն էլ համակարգը լավ վիճակում չէ: Համակարգը շատ վատ վիճակում է, եղել է և կմնա տասնամյակներ, քանի դեռ մենք չենք պայքարում դրա դեմ:

– Փաստաբանական համայնքը մշտապես բարձրաձայնում է դատական համակարգում առկա անարդարությունների, երկակի ստանդարտների մասին: Որպես պայքարի տարբերակ՝ նույնիսկ մի քանի անգամ դատադուլներ կազմակերպեցիք: Է՞լ ինչ է պետք անել՝ համակարգից կոռուպցիան վերացնելու կամ թեկուզ նվազեցնելու համար:

– Կոռուպցիայի դեմ պայքարել հնարավոր չէ այն երկրներում, որտեղ սոցիալական վիճակը վատ է:

-Այսինքն՝ դատական համակարգում առկա կոռուպցիան Դուք պայմանավորում եք երկրում առկա սոցիալական վիճակո՞վ: Բայց չէ՞ որ դատավորները ամենաբարձր աշխատավարձ ստացողներից են այս երկրում:   

– Այո, բայց դա պատճառներից մեկն է: Պատճառներից են նաև մենթալիտետը, ստրուկի կարգավիճակը: Շատ դատավորներ կան, որ հենց այդ կարգավիճակում են: Մտածում են՝ եթե վճիռը օրինական կայացնեն, կմտածեն, թե իրենք փող են վերցրել: Ես այդպիսի դատավորներին համարում եմ մորթապաշտ: Մտածում են՝ ավելի լավ  է «այսպիսի» վճիռ կայացնենք, որ վաղը կամ մյուս օրը չասեն՝ փող է վերցրել: Սակայն հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է դատավորի մորթապաշտության պատճառով մեղադրյալը ավելի շատ դատապարտվեր, քան պետք էր: Այդպիսի դատավորի ձեռքը պետք է բռնել և ամբողջ թաթը մտցնել կոկորդը, որ խեղդվի, որ գոյություն չունենա: Շատ կոպիտ եմ ասում, բայց այդպիսի դատավորները իրավունք չունեն տնօրինելու իմ ճակատագիրը: Խոսքը այստեղ միայն դատավորի մասին չէ, այլ նաև քննիչի, դատախազի և փաստաբանի, որոնք չեն պայքարում այդ երևույթի դեմ:

– ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադարձել էր նաև դատավորներին, ովքեր իրենց որոշումները պարտադիր համաձայնեցնում են «վերևների» հետ:  

–  Դա համակարգում համատարած բնույթ չի կրում: Տարեցտարի համակարգում պակասում են դատավորների թիվը, ովքեր գնում են զեկուցելու: Բայց դեռ շատ կան, հատկապես ավելի բարձր տարիքի, հին դատավորներ, որոնք ավելի հաճախ են զեկուցում: Այնպիսի գործեր կան, որ մտածում ես՝ ախր, դա իշխանություններին ինչո՞վ պետք է հետաքրքրի: Բայց՝ չէ, այդ դատավորը վախեցած իր մեջ մտածում է՝ չէ, բեր այսպես վարվեմ, գնամ զեկուցեմ: Հետո էլ դժգոհում են՝ այսպիսի համակա՞րգ կլինի:  Իսկ երիտասարդ դատավորներն ավելի համարձակ են և հաճախ զեկուցելու հորդորներին պատասխանում են՝ դու ո՞վ ես, որ իմ ազատությունը, իմ անկախությունը սահմանափակես, և չեն զեկուցում: Հավատացեք՝ կան այդպիսի դատավորներ:

Ինչ վերաբերում է Արդարադատության խորհրդի երկակի ստանդարտներին, ապա կարող եմ ասել, որ այնտեղ գործում են ոչ թե երկակի, այլ եռակի, քառակի ստանդարտներ, և դա կարող եմ փաստերով բերել, եթե ծանոթանամ ԱԽ որոշումների հետ, որոնցով դատավորներին կարգապահական պատասխանատվության են ենթարկում, թե՝ մի դատավորին ինչ պատիժ են տալիս, մյուսին ինչ՝ հավասար պայմանների, հավասար հիմքերի դեպքում: Օրինակ՝ վերջերս մի դատավորի դեպքում հապճեպ  ամենախիստ կարգապահական պատիժը սահմանեցին, իսկ 2 ամիս անց կրկին շատ հապճեպ հետողորմյա արեցին և ասացին, որ սխալ են արել: Բայց այստեղ հարց  է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հարուցեցին կարգապահականը: Մինչդեռ նույն արարքը կատարած մեկ ուրիշին ոչինչ չարեցին: Դարձյալ հարց՝ ինչո՞ւ: Սա արդեն երկակի մոտեցում է: Իսկապես վիճակը շատ  բարդ է: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում