Ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին արժանի էր ստանալու 2013թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի` «Ոսկե գնդակ» մրցանակը:
Հիշեցնենք, որ այն ի վերջո բաժին հասավ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ինձ թվում է, որ Ֆրանսիայում Ռիբերիին աջակցեցին ոչ անհրաժեշտ չափով: Նման դեպքերում պետք է պահպանել առողջ կողմնապահություն և աջակցել հայրենակցին: Իմ կարծիքով` նա արժանի էր «Ոսկե գնդակ»-ին: Ռիբերին նախորդ տարի լավ խաղաց աշխարհի լավագույն ակումբների դեմ հանդիպումներում և իր թիմի կարևորագույն ֆուտբոլիստն էր»,- ասել է Անրին Telefoot-ին տված հարցազրույցում:






































