Բրիտանայի Սալֆորդի համալսարանի ակուստիկայի հարցով պրոֆեսոր Տրևոր Կոկսը գրանցել է աշխարհում ամենաերկար արձագանքը: Ռեկորդը սահմանվել է Շոտլանդիայի ընդերքի նավթապահեստարանում:
Կոկսը պահեստարան էր իջել Շոտլանդայի հնագիտության ու պատմական հուշարձանների թագավորական հանձնաժողովի աշխատակից Ալան Կիլպատրիկի հետ: Լինելով ընդերքում՝ Կիլպատրիկը կրակել էր դատարկ պարկուճով լիցքավորված հրացանից:
Կրակոցի արձագանքը եղել է 112 վայրկյան, հայտնում է Interfaxը:
Պահեստարանը ունեցել է 100 մետր երկարություն 45 սմ պատերի պայմաններում:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1970-ին՝ նույնպես Շոտլանդիայում, և եղել է 15 վայրկյան:










































