Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման մասին հարցը:
«Համաներման արդյունքում ազատություն կվերադառնա 342 անձ՝ հաշվի առնելով, որ ստորին շեմը 3 տարուց դարձել է 4, 4 տարուց՝ 5»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ աննախադեպ էր, թե ոչ այս համաներումը՝ ենթակա է գնահատման համեմատության մեջ. «2009, 2011, 2013 և 2018 թվականների համաներման մասին ակտերի տեղեկանքները ես կհրապարակեմ, որտեղ կտեսնեք, որ սա ամենաընդգրկունն է: Գնահատեք ինքներդ՝ սա աննախադե՞պ է, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































