Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման մասին հարցը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը իր ելույթում հայտարարեց, որ թեև համաներումը ֆորմալ առումով սոսկ իրավական է, սակայն ունի սոցիալական շատ մեծ հնչեղություն. «Նախկինում համաներման ենթարկված անձանցից քանի՞ տոկոսն է նորից հայտնվել ուղղիչ աշխատանքային հիմնարկներում. համաներման էֆեկտը միայն դուրս գա՞լն է, թե՞ նրանք գտնում են իրենց կյանքի երջանկությունը»:
Նրա կարծիքով՝ հեղափոխությունից հետո մեզ պետք են նաև այլ համաներումներ, մասնավորապես՝ հարկային համաներում. «Դուխով կառավարությունը պետք է կատարի նաև հարկային համաներում. միայն այս համաներումով մենք ցավին դարման չենք անի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































