Ուկրաինայի ընդդիմադիր ՈՒԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ելույթ ունենալով «ժողովրդական վեչեում», հայտարարել է, որ ընդդիմությունը արտահերթ նախագահական ընտրություններ է հայտարարում, հաղորդում է Interfax-ը:
«Մենք արտահերթ նախագահական ընտրություններ ենք հայտարարում»,- ասել է Կլիչկոն:
Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է թարմացնել ԿԸՀ-ի կազմը և խոստացել, որ հունվարի 20-ին ընդդիմադիր կուսակցությունները կրկին ժողով կգումարեն:
Բացի դրանից՝ Կլիչկոն դիմել է զինծառայողներին`կոչ անելով անցնել բողոքի ակցիայի մասնակիցների կողմը:







































