Wednesday, 10 06 2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը

«Քոչարյանն իր կատարած հանցագործությունների համար ոչ միայն չի հարցաքննվում, այլև գնահատականներ է տալիս»

«Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան իմիտացիոն՝ իրենց կողմից նախաձեռնված հակասություններին և տարաձայնություններին պետք չէ ուշադրության դարձնել: Դա նրանց ներքին հարցերն են, որ հրապարակային կերպով են ի հայտ գալիս: Նրանք մշտապես ունեցել են նման հարցեր, բայց չեն հրապարակել՝ գտնելով որ դա իրենց ներքին խոհանոցում պետք է լուծվի, այնպես որ որևիցե նշանակություն պետք չէ տալ նրանց այդ խոսակցություններին՝ կուտակային համակարգի, գազի պայմանագրի և այլնի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետին քննադատող երկրորդ հարցազրույցին:

Խոսելով այն մասին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չանդրադարձավ Մաքսային միությանն անդամագրվելու որոշմանը և փոխարենն ընտրեց այնպիսի խնդիրներ, որոնց վերաբերյալ հասարակական դժգոհություն իսկապես կա, Սաքունցն ասաց․ «Խնդիրը միանշանակ կայանում է նրանում, որ Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշման նկատմամբ վերաբերմունքի դրսևորումը կամ արտահայտվել-չարտահայտվելը դա մի ինդիկատոր է, որով կարելի է ասել՝ տվյալ մարդը կամ քաղաքական գործիչը ինչ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետության հիմնական մարտահրավերի կապակցությամբ: Այդ տեսակետից Ռոբերտ Քոչարյանի լռությունը տարօրինակ չէ, որովհետև նա ամբողջությամբ ռուսաստանյան քաղաքական էլիտայի մատույցներում է գտնվում՝ ոչ թե էլիտայի մեջ, այլ մատույցներում՝ գուցե դռնապանի կարգավիճակով, որը փորձ է անում մտնել այդ էլիտան՝ իր համար դա միշտ երազանք է, ինչպես շատ այլ գործիչների համար:

Պարզապես Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, Հյուսիսային պողոտայի քաղաքացիների նկատմամբ (որ ապօրինաբար տներից հեռացրեցին) և մի շարք այլ հանցագործությունների նկատմամբ պատասխանատու անձը համարձակվում է նույնիսկ հրապարակավ հանդես գալ: Մտահոգում է ավելի շատ դա, քան թե այն, թե ինչի մասին է նա խոսում: Եվ, չխոսելով Մաքսային միության մասին, նա ուղղակիորեն փաստում է, որ մի շարք հանցագործություններ կատարելիս ունեցել է նաև ռուսական իշխանությունների հովանավորությունը: Եվ պարզապես դա ավելի շատ մարտահրավեր է հանրությանը, որ այդքան հանցագործություններ կատարած անձը, որը պատասխանատվության չի ենթարկվել, ոչ թե լրացուցիչ քննության առարկա է դառնում, այլ հրապարակային գործողություններ է ծավալում»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ նախագահի պաշտոնում այդ ժամանակաշրջանոմ նա է եղել, նա է հրահանգներ տվել, նա է որոշումներ կայացրել, և բնականաբար, նշված հանցագործությունների համար որպես առնվազն վկա պետք է հարցաքննվեր․ «Այս անպատժելիությունը հանգեցնում է նրան, որ ինքը առանց որևէ հարցում զղջալու կարող է կարծիքները ներկայացնել և նույնիսկ քաղաքական գործընթացների վերաբերյալ կարող է գնահատական տալ՝ փոխարենը մտածի, թե ինչպես խուսափի քրեական պատասխանատվությունից:

Իրավիճակն այնպիսին է, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան անձնակազմը բազմաբնույթ հանցագործությունների մեջ կապում են հենց հանցագործությունները: Նրանց հասարակությունը պետք է նայի որպես ընդհանուր հանցախումբ, այդ հանցախմբի մարդիկ չեն մասնակցելու նման իմիտացիոն և խայտառակ պրոցեսների: Հասարակությունն ունի մեկ պահանջ՝ պատասխանատվության ենթարկել ՀՀ-ի նկատմամբ հանցագործություն կատարած անձանց և այդ ուղղությամբ իրականացնել քննություն, քրեական գործեր հարուցել: Իսկ քանի դեռ այդ քննությունը չի կատարվում՝ նրանք իրենց անպատիժ են զգում: Տիգրան Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք չէ՞ր ԿԲ կառավարչի պաշտոնում ամբողջ ոսկու պաշարներն ուղղակի իրացրել:

Այդ հանցագործությունների բացահայտումից բացի, այլ պահանջներ այդ մարդկանց նկատմամբ մենք չունենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում