Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ Մերձկասպյան երկրների նախագահների հանդիպման ժամանակ քննարկել են Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը և երկկողմ հարաբերությունները: «Գագաթաժողովը, որը կանցկացվի Աստանայում, շատ կարևոր է: Դրա ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետաքրքրում են մեծ թվով մարդկանց: Ես վստահ եմ, որ Ղազախստանը այս ԵԱՀԿ գագաթաժողովը կանցկացնի բարձր մակարդակով»,- РИА НОВОСТИ-ի հաղորդմամբ, ասել է Մեդվեդևը Նազարբաևի հետ հանդիպման ընթացքում: Նա նշել է, որ ռուսական կողմը ևս պատրաստվում է գագաթաժողովին:
Հիշեցնենք, որ 1999թ. ի վեր ԵԱՀԿ գագաթաժողովը չի հրավիրվել, և այն առաջին անգամ տեղի կունենա Աստանայում դեկտեմբերի 1-2-ը: