Tuesday, 07 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին

Խաչատուրովի հարցը որոշվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործին, այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացին:

Խոսելով «Մարտի 1»-ի գործով անցնող Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Տողանյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մինչև վերջ չքննված գործերի քննությունը վերսկսվել է:

«Կոնկրետ հարցերով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ նաև Խաչատուրովի դեմ: Բայց տվյալ պարագայում, կարծում եմ, ամբողջ համատեքստը կապ չունի ՀԱՊԿ-ին մեր անդամակցության հետ ու որևէ կերպ չի անդրադառնում այդ կազմակերպության աշխատանքի վրա: Պարոն Խաչատուրովը շարունակում է գլխավորել ՀԱՊԿ-ը: Մենք արդեն սկսել ենք այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացը, այդ հարցը որոշվելու է անդամ պետությունների ղեկավարների մակարդակով»,-ասել է ՀՀ դեսպանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ պաշտոնական Երևանը տվել է համապատասխան գործընթացի մեկնարկը:

Լրագրողի այն հարցադրմանը, թե արդյոք ստեղծված իրավիճակը լարվածություն չի առաջացնում Մոսկվայի ու Երևանի հարաբերություններում, թե դա պարզապես աշխատանքային պահ է, դեսպանն ընտրել է պատասխանի երկրորդ տարբերակը:

«Նման պահեր առաջանում են: Ամեն դեպքում մենք կցանկանայինք նախազգուշացնել այն փորձագետներին, քաղաքագետներին, որոնք այս ամենում ինչ-որ խնդրահարույց բան են տեսնում կողմերի հարաբերություններում»,-եզրափակել է Տողանյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններում որևէ փոփոխություն չի ակնկալվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում